Logo

App Store-ում հայտնվել է ամենաանհրաժեշտ հավելվածների ցուցակը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:30 / 08.04.2022Լրահոս
Apple Store

Ռուս օգտատերերի համար նշվել են Telegram-ը, Yandex.Maps-ը և կալորիաների հաշվիչը։

Apple հավելվածների խանութում հայտնվել է «Ամենահիմնական» բաժինը, որն առաջարկում է բազային հավելվածների ցանկ, որոնք արժե տեղադրել ձեր սմարթֆոնում: Այն բացելու համար App Store-ում անցեք «Հավելվածներ» ներդիր և թերթեք դեպի «Ամենահիմնական» բաժին: Դրանում հասանելի է 15 հավելվածի ընտրանի՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ այլ լեզուներով:

Apple Store-2022

Դրանում ներկայացվում են տարբեր կատեգորիաների ծառայություններ՝ մեսենջեր, էլ․փոստի հաճախորդ, ամպային պահեստ, լուսանկարների խմբագրումներ և կալորիաները հաշվելու ու քնին հետևելու հավելվածներ:

Երկրների ցուցակները տարբեր են: Դեռ պարզ չէ, թե արդյոք կթարմացվե՞ն դրանք ժամանակի ընթացքում: