Logo

Բացահայտվել է Apple-ի թարմացված արտադրանքի դիզայնը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:15 / 31.01.2022Լրահոս

New iMac Pro

Սեփական մեկ չիպային համակարգերին անցնելու շրջանակներում՝ Apple-ն ամբողջությամբ կթարմացնի iMac Pro-ն: Այս մասին հայտարարել է Bloomberg լրատվական գործակալության ինսայդեր Մարկ Գուրմանը։

iMac Pro-ն նոր դիզայն կունենա. թարմացված 27 դյույմանոց iMac Pro-ն նման կլինի 24 դյույմանոց iMac-ի: Բացի այդ, սարքը կստանա Mini LED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ և Apple M1 Pro և Max չիպսեթ։

 iMac Pro-ն կունենա նաև 16 ԳԲ օպերատիվ հիշողություն և 512 ԳԲ ներքին հիշողություն:

PC-ի թողարկման պաշտոնական ամսաթիվ դեռ չկա: Գուրմանի խոսքով՝ սարքը կարող է գործարկվել 2022 թվականի սկզբին՝ հավանաբար Apple-ի գարնանային միջոցառման ժամանակ։