Logo

Apple-ի ղեկավարի «կնոջն» արգելել են գնել iPhone և տեսնել Թիմ Քուկին

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:16 / 26.01.2022Լրահոս

Tim Quk

ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակչուհուն արգելել են որոշակի գործողություններ իրականացնել այն պատճառով, որ նա մեկ տարուց ավելի հետապնդում է Apple-ի ղեկավար Թիմ Քուկին՝ ներկայանալով որպես նրա կին։ Այս մասին հայտնում է The Mercury News-ը։

Նշվում է, որ 45-ամյա ամերիկուհուն դատարանի առաջ են կանգնեցրել, քանի որ փորձել է մտնել Քուկի տուն։ Կինը էլեկտրոնային փոստով Կուկին լիցքավորված հրազենի նկարներ է պարբերաբար ուրարկել: Դատական ​​հայցում Apple-ը կնոջը մեղադրել է «սպառնալից և տարօրինակ պահվածքի մեջ»:

Հրապարակված արգելքի համաձայն՝ «Միսս Քուկին» արգելվելու է զենք կրել, մոտենալ Apple-ի որևէ աշխատակցի, մտնել Apple-ի որևէ շենք, այդ թվում՝ ընկերության ֆիրմային խանութներ՝ iPhone և այլ գաջեթներ գնելու նպատակով։ Արգելված են նաև  Թիմ Քուկի տուն այցելությունները:

Հրատարակության տվյալներով՝ Քուկն առաջին անգամ իմացել է կնոջ  հետապնդումների մասին Twitter-ի միջոցով։ Վիրջինիայի բնակչուհին օգտագործել է Քուկ ազգանունը սոցիալական ցանցերում և պնդել, որ ինքը ՏՏ հսկայի գործադիր տնօրենի կինն է: Կինը պնդել է, որ Apple-ի ղեկավարն իր երկվորյակների հայրն է։