Logo

Apple-ը և Nike-ը դադարեցրել են վաճառքը Ռուսաստանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:36 / 02.03.2022Լրահոս
Apple-Nike-Russia

Ռուսաստանում ամերիկյան Apple կորպորացիայի պաշտոնական կայքը դադարեցրել է ընկերության արտադրանքի առաքման և գնման հնարավորությունը։ Սա ժամանակավոր լուծում է, թե ոչ, դեռևս չի նշվում։

Ռուսական առցանց խանութում վաճառքը դադարեցնելու որոշումն ընդունվել է փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկի պատճառով։ Ընկերությունը շեշտել է, որ իր Apple Pay վճարային համակարգը «և այլ ծառայություններ» այժմ սահմանափակված են Ռուսաստանում:

Բացի այդ, վաճառքը Ռուսաստանում իր պաշտոնական առցանց խանութում կասեցրել է նաև ամերիկյան Nike արտադրողը։

«Ներկայում Nike-ը չի կարող երաշխավորել ապրանքների առաքումը Ռուսաստանում գտնվող հաճախորդներին։ Արդյունքում, nike.com-ից և Nike հավելվածից ապրանքների գնումները ժամանակավորապես անհասանելի են այս տարածաշրջանում: Այցելեք ձեր մոտակա Nike խանութը»,- ասվում է կայքում։