Logo

Apple-ը մեկ տարվա ընթացքում կթողարկի նոր iPhone, iPad, Apple Watch և Mac

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:29 / 28.06.2022Լրահոս
iPhone, iPad, Apple Watch, Mac

Apple-ն այս տարվա աշնանից մինչև 2023 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածում կթողարկի նոր սարքեր, հայտնում է Bloomberg-ը:

Հրատարակության խմբագիր Մարկ Գուրմանի տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան ընկերությունը 4 նոր iPhone է նախատեսում։ Pro ընտանիքի սմարթֆոնները կունենան նոր չիպ, կատարելագործված տեսախցիկներ և վերափոխված էկրան՝ ավելի փոքր շրջանակներով:

Մինի մոդելը 5.4 դյույմանոց էկրանից կդառնա 6.7 դյույմանոց, սա, թերևս, միակ փոփոխությունը կլինի բազային սմարթֆոններում: Ակնկալվում է, որ 2023 թվականից բոլոր iPhone-ները կանցնեն USB-C միակցիչի՝ հրաժարվելով սեփական Lightning-ից։

Շնորհանդեսի են պատրաստվում նաև նոր M2 չիպով 11 և 12.9 դյույմանոց iPad Pro պլանշետները, իսկ 14-15 դյույմանոց էկրանով առաջատար պլանշետի դեբյուտը նախատեսվում է առաջիկա երկու տարիներին։ Բացի iPad-ից, M2 չիպերը կհայտնվեն Mac mini, Pro Mac mini, MacBook Pro և Mac Pro համակարգիչներում, ինչպես նաև նոր MacBook Air-ում:

Շուկայում կհայտնվի նաև Apple Watch Series 8 ժամացույցները՝ երեք մոդելով՝ բյուջետային SE, բազային Series 8, և նոր տարբերակ՝ ամուր պատյանով:

Նորույթների շարքում կլինեն Apple TV կոնսոլը, HomePod-ը և AirPods Pro-ի հաջորդ սերունդը: