Logo

Apple-ն անվճար վերանորոգման ծրագիր է գործարկել էկրանի թերությամբ Apple Watch Series 6-ի համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:57 / 26.04.2022Լրահոս
Apple Watch Series 6


Apple-ը հայտարարել է անվճար վերանորոգման նոր միջազգային ծրագրի թողարկման մասին։ Այս անգամ այն առնչվում է Apple Watch Series 6-ին, որի էկրանը հրաժարվում է որևէ տեղեկության ցուցադրումից։
Նշվում է, որ խնդիրն ազդել է 40 մմ Apple Watch Series 6-ի  փոքր մասի` 2021 թվականի ապրիլից սեպտեմբեր արտադրված քանակության վրա: Տեխնիկական աջակցման էջում հնարավոր է մուտքագրել ժամացույցի սերիական համարը և ստուգել՝ արդյո՞ք այն համապատասխանում է ծրագրին, թե՞ ոչ: Եթե այո, ապա կարող եք գնալ Apple-ի լիազորված սպասարկման կենտրոն և անվճար վերանորոգել:
Այս ծրագիրը չի երկարաձգում Apple-ի ստանդարտ երաշխիքը և վերաբերում է միայն 2 տարվա ընթացքում վաճառվող սարքերին: Նշվում է, որ անվճար վերանորոգման հայտը կարող է մերժվել, եթե ժամացույցը ձեռք է բերվել այլ երկրում կամ տարածաշրջանում:
Չնայած Apple-ը հայտարարել էր Ռուսաստանում սարքավորումների վաճառքի դադարեցման մասին, երաշխիքային վերանորոգումն այստեղ ևս իրականացվում է սովորական ռեժիմով (դատելով տեխնիկական աջակցության կայքից՝ նոր ծրագիրը վերաբերում է նաև Ռուսաստանի տարածաշրջանին)։