Logo

«Բարսելոնան» լուրջ կորուստ ունի «Նապոլիի» դեմ խաղից առաջ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:08 / 16.02.2022ՍՊՈՐՏ
null

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» հյուրընկալելու է «Նապոլիին»:

Ինչպես հաղորդում է  Marca-ն, հանդիպումը բաց է թողնելու «կապտանռնագույնների» պաշտպան Ռոնալդ Արաուխոն:

22-ամյա ֆուտբոլիստն, ով վնասվածք էր ստացել կատալոնական դերբիի ժամանակ, չի մարզվել ընդհանուր խմբում: Այնուամենայնիվ, մեծ է հավանականությունը, որ երիտասարդ ուրուգվայցին կհասցնի վերականգնվել մինչև Իսպանիայի առաջնության՝ «Վալենսիայի» դեմ խաղը:

«Բարսելոնա» - «Նապոլի» խաղը կայանալու է փետրվարի 17-ին՝ ժամը 21:45-ին, «Վալենսիա» - «Բարսելոնան»՝ փետրվարի 20-ին՝ ժամը 19:15-ին: