Logo

Արբանյակները կօգնեն գտնել Երկրի վրա ջերմության արտահոսքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:30 / 21.02.2022Լրահոս

arbanyaknerԸստ The Guardian-ի` այս շաբաթ բրիտանական Satellite Vu արբանյակային ընկերությունը կհայտարարի, որ իր հատուկ արբանյակների առաջին խմբաքանակը, որը կարող է Երկրի վրա ջերմության արտահոսք հայտնաբերել, ուղեծիր դուրս կգա Space X-ի Falcon 9 հրթիռի միջոցով: Բրիտանա-ամերիկյան այս նախագիծը նպատակաուղղված է ոչ միայն բարելավելու Երկրի վրա գտնվող օբյեկտների էներգաարդյունավետությունը՝ շտկելով տներում կամ ձեռնարկություններում ջերմության ոչ պետքական արտահոսքերը, այլև պայքարելու գլոբալ տաքացման դեմ:

Արբանյակները հագեցված են բարձր ճշգրտության և բարձր զգայունության ինֆրակարմիր սենսորներով, որոնց օգնությամբ հնարավոր կլինի քարտեզագրել ջերմության արտահոսքը Երկրի տարբեր շրջաններում։ Այս արտահոսքերի հայտնաբերումը կօգնի նաև բարելավել շենքերի նախագծերը և խնայել էներգիան:

Արբանյակների հաջորդ խմբաքանակը ուղեծիր կուղարկվի առաջիկա 2-3 տարում: Այս նախագծի համար Satellite Vu-ն ներգրավել է մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ վենչուրային կապիտալ ունեցող ներդրումներ և դրամաշնորհներ ստացել Բրիտանական տիեզերական  և Եվրոպական տիեզերական գործակալություններից։