Logo

«Արհեստական բանականության գիշեր»՝ Softconstruct-ի հովանավորությամբ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:20 / 13.04.2022Նախագծեր
արհեստական բանականություն-Hoory

Ճանաչելի դարձնել համակարգչային մասնագիտությունները, վեր հանել մարդկային կապիտալի դերը նորագույն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, բացահայտել արհեստական բանականության վրա հիմնված տարբեր մոտեցումներ. այս նպատակներով հիմնավորված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպել էր «Արհեստական բանականության գիշեր» հայաստանյան առաջին թողարկումը:

Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկա լինել մի շարք կոնֆերանսների և քննարկումների: Արհեստական բանականության կիրառման նրբությունների, առկա խնդիրների մասին խոսեց SoftConstuct ընկերության Hoory-ի գործադիր տնօրեն, կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համատեղ, Softconstruct ընկերության հովանավորությամբ, որի հետ Ֆրանսիական համալսարանը գործակցության պայմանագիր ունի:

Softconstruct ընկերությունը բազմաթիվ նախագծերով գործակցում է հայաստանյան տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Միջոցառմանը ներկա էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի կենտրոնական և Համաշխարհային բանկերի մասնագետներ, միջազգային փորձագետներ: