Logo

ArLeAM-ն արևային և էներգախնայող շարժական չորանոցի առաջին գնորդն է (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 07.12.2021Լրահոս
Բացառիկ
ArLeAM

ArLeAM ընկերությունն արևային և էներգախնայող տեխնոլոգիաներով և գերխնայող «Օպտիմում» միրգ-բանջարեղենի հայկական շարժական չորանոցի առաջին գնորդն է: Պաշտոնական միջոցառման ընթացքում ստորագրվել է եռակողմ լիզինգային պայմանագիր՝ ArLeAM-ի, Օպտիմումի և Ակբա բանկի միջև։

Արևային էներգիայով աշխատող չրանոցի ձեռքբերումն ունի 3 կարևոր առանձնահատկություն՝
1․ Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացում
2. Հայկական արտադրանքի խրախուսում
3. Կանաչ տեխնոլոգիաների օգտագործում արտադրության մեջ