Logo

Արքայազն Չարլզն «անխոհեմ» է անվանել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 02.03.2022Լրահոս
Արքայազն Չարլզ

Արքայազն Չարլզը հրապարակային հայտարարություն է արել Ուկրաինայում ներկայում տեղի ունեցող ճգնաժամի վերաբերյալ՝ թագավորական ընտանիքի անդամի համար հազվադեպ քայլ անելով:

Ուելսի արքայազնը Southend-on-Sea-ում իր ելույթի ժամանակ ասել է.

«Սաութենդում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը (2021 թվականի հոկտեմբերին ահաբեկչական հարձակման հետևանքով մահացու վիրավորվել էր բրիտանացի պատգամավոր) հարձակում էր ժողովրդավարության, բաց հասարակության և ազատության վրա: Այդ նույն արժեքներն այսօր ամենաանխիղճ ձևով հարվածի տակ ենք տեսնում Ուկրաինայում։ Մենք համերաշխ ենք բոլոր նրանց հետ, ովքեր դիմադրում են դաժան ագրեսիային»:

Արքայազն Չարլզի որոշումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, տեղի է ունեցել իր որդիների հայտարարությունից անմիջապես հետո: Հինգշաբթի օրն, ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժմանը, ինչպես նաև մայրաքաղաքի վրա հրթիռակոծություններին, արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց աջակցությունն են հայտնել ուկրաինացի ժողովրդին՝ Archewell Foundation-ի իրենց կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Արքայազն Հարին և Մեգանը՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին, և մենք բոլորս կանգնած ենք Ուկրաինայի ժողովրդի կողքին՝ ընդդեմ միջազգային և մարդասիրական իրավունքի այս ոտնահարման, և կոչ ենք անում համաշխարհային հանրությանը և նրա ղեկավարներին անել նույնը»,- ասվում է հայտարարության մեջ։

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը տեղադրել են իրենց համատեղ հայտարարությունը @KensingtonRoyal-ում:

«2020 թվականի հոկտեմբերին մենք պատիվ ունեցանք հանդիպելու նախագահ Զելենսկու և առաջին տիկնոջ հետ՝ լսելու նրանց՝ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ հույսերի և լավատեսության մասին ակնկալիքները։ Այսօր մենք աջակցում ենք նախագահին և Ուկրաինայի ամբողջ ժողովրդին, որոնք խիզախորեն պայքարում են այս ապագայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։