Logo

Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 20.12.2021Լրահոս
Ամենահարուստ կանայք աշխարհի

Այս կանայք միլիոնատերեր են. ոմանց գլխին ժառանգություն է ընկել, մյուսները տասնամյակներ շարունակ աշխատել են։ Ամեն դեպքում, ցանկում ներառված գործարար կանայք  զբաղեցրել են Forbes 2021 ցուցակի առաջին հորիզոնականները։

10. Այրիս Ֆոնտբոնա

Տարիք՝ 79

Երկիր՝ Չիլի 

Կարողություն՝ 23.3 մլրդ դոլար

2005 թվականին Այրիսը այրիացել ու ժառանգել է ամուսնու՝ Անդրոնիկո Լուկշիչի կարողությունը, որը վերջինը վաստակել էր խմիչքների և հանքարդյունաբերությունից:

scale 1200 1 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

9. Ջինա Ռայնհարթ

Տարիք՝ 67

Երկիր՝ Ավստրալիա 

Կարողություն՝ 23.6 մլրդ դոլար 

Ջինան համարվում է մայրցամաքի ամենահարուստ մարդը։ Նա ղեկավարում է հանքարդյունաբերական և գյուղատնտեսական Hancock Prospecting Group ընկերությունը, որը հիմնադրել է հայրը՝ Լանգ Հենքոկը շատ տարիներ առաջ: Եվ չնայած համաճարակի դժվարին ժամանակներին՝ Ռայնհարթը միայն ավելացրել է իր հարստությունը:

728x542 1 6cee39591efad7f24d366a5b7aeb8e43@1000x745 0xac120003 8116986831562662318 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

8. Սյուզաննա Քլաթեն

Տարիք՝ 59

Երկիր՝ Գերմանիա 

Կարողություն՝ 28.7 մլրդ դոլար 

Սյուզաննան միանշանակ շահել է համաճարակից և ավտոմեքենաների շուկայում առկա պակասից։ Նա մորից ժառանգել է BMW-ի բաժնետոմսերի 19.1%-ը։ Հաշվի առնելով, որ դրանց արժեքն աճել է 93%-ով, Քլաթենի բանկային հաշիվն օրեցօր ավելի է մեծանում:

9e166f3b 27f622d18c82be96bbf749ee6d6516cc 960x504 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

 

7. Յան Հույան

Տարիք՝ 40

Երկիր՝ Չինաստան

Կարողություն՝ 29.6 մլրդ դոլար 

Յանի հայրը աղջկան է ժառանգել իր անշարժ գույքի բիզնեսի 58%-ը, մասնավորապես՝ Country Garden Holdings-ի չինացի գլխավոր մշակողներից մեկը:

uM pJ4ZxUJE - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

6. Ժակլին Մարս 

Տարիք՝ 82

Երկիր՝ ԱՄՆ

Կարողություն՝ 31.1 մլրդ դոլար 

Այս կնոջ բախտը բերել է. նա ծնվել է ճիշտ ընտանիքում։ Ժակլինը Ջոն Ֆրենկ Մարսի թոռնուհին է, որի շնորհիվ մենք կարող ենք համտեսել M&M’s-ն ու Skittles-ը:  Mars Inc. ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին:

jacqueline marsnovyj razmer - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

1 2