Համարանիշը բաղկացած է երկու տառից և վաճառվում է ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում վաճառքի են հանել ավտոմեքենայի հաշվառման ամենաթանկ համարանիշը. այն բաղկացած է երկու տառից՝ MM և նշված է, որ պատկանում է Կալիֆորնիա նահանգին։ Վաճառողի խոսքով, որը չի պատրաստվում նվազեցնել ինքնարժեքը, ցուցանակը հիանալի կընդգծի Mercedes-Maybach-ի արտադրած շքեղ մոդելների ֆիրմային ոճը։ Սեփականատերը մեքենայի բացառիկ համարը գնահատել է 24,3 մլն դոլար։
Մեքենայի նախորդ ամենաթանկ համարը, որը բաղկացած էր 1 թվից, վաճառվել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աճուրդում՝ 14 միլիոն դոլարով: 2008 թվականին «գեղեցիկ» համարի սեփականատերը Արաբական Միացյալ Էմիրություններից գործարար Սաիդ Աբդուլ Ղաֆար Կուրին էր։
Հաջող գործարքի դեպքում Կալիֆորնիայի պետհամարանիշը կարող է գրեթե կրկնապատկել այս գումարը:
Բացառիկ համարների վաճառքով զբաղվող The Plate Broker-ի ղեկավար Մայքլ Մոդեկայի խոսքով՝ երկու MM տառերն իդեալական են Mercedes-Maybach մեքենաների վրա տեղադրելու համար։ Ուստի հենց այդ մեքենաների տերերին է մասնագետը համարում պոտենցիալ գնորդներ։
Այդուամենայնիվ, մինչ այժմ վաճառողը չի գտել գեթ մեկ հաճախորդի, որը պատրաստ է այդքան տպավորիչ գումար ծախսել համարանիշ գնելու համար։
Ապրիլի վերջին աճուրդի էր հանվել ևս մեկ «գեղեցիկ» մեքենայի համար։ Դուբայում բարեգործական աճուրդի շրջանակում AA8 համարանիշի համար վճարվեց 9,5 մլն դոլար։