Logo

Աստղերի՝ 10 ամենակարճ ամուսնությունները․ 24 ժամից մինչև 72 օր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:30 / 13.04.2022Լրահոս
ամենակարճ ամուսնություններ


«Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ»․ հաստատ՝ այս զույգերի մասին չէ: Հավատարմության երդում տալով՝ մեր հերոսները միասին ապրեցին 3 ամսից ոչ ավելի, որից հետո հանկարծ հասկացան, որ միմյանց համար չեն ստեղծված։ Մեր վարկանիշում կան բացարձակ չեմպիոններ՝ թվարկած միություններից ամենակարճը տևեց ընդամենը մեկ օր։ Դուք, հավանաբար, երբեք չեք էլ լսել այդ ամուսնություններից մի քանիսի մասին, մինչդեռ մյուսների դեպքում ակտիվ քննարկումներ էին ընթանում մամուլում և սոցիալական ցանցերում:

1.Քիմ Քարդաշյան և Քրիս Համֆրիս․ 72 օր

Քիմ Քարդաշյան և Քրիս Համֆրիս

Այս պատմությունը, կարծես, գիտեն բոլորը, և դա զարմանալի չէ. Քիմ Քարդաշյանի անձնական կյանքը միշտ էլ հանրայնացվել է։ 2010 թվականի վերջին աստղը հանդիպեց բասկետբոլիստ Քրիս Համֆրիսին, իսկ 5 ամիս անց մարզիկը խնդրեց նրա ձեռքն ու սիրտը։ Բոյֆրենդից ստանալով 20,5 կարատանոց ադամանդով մատանի՝ աղջիկը պարզապես չկարողացավ հրաժարվել։

Օգոստոսի վերջին սիրահարները հարսանյաց շքեղ արարողություն կազմակերպեցին Կալիֆոռնիայում, բայց նորաստեղծ ամուսինների երջանկությունը կարճ տևեց․ ընդամենը 2,5 ամիս անց՝ 2011-ի հոկտեմբերի 31-ին, գեղեցկուհին ամուսնալուծության հայց ներկայացրեց։

Քրիսի և Քիմի ամուսնությունը տևեց ընդամենը 72 օր։ Դե, իսկ հարսանիքը գեղեցիկ էր:

2. Անաստասիա Զավորոտնյուկ և Օլաֆ Շվարցկոպֆ. 2 ամիս

Անաստասիա Զավորոտնյուկ և Օլաֆ Շվարցկոպֆ

Երբ Անաստասիա Զավորոտնյուկը առաջին անգամ ամուսնացավ 21 տարեկանում, ապագա աստղի ընտրյալը գերմանացի գործարար Օլաֆ Շվարցկոպֆն էր, որը խելագարորեն սիրահարված էր նրան։ Այնքան, որ ամուսնության առաջարկություն արեց հանդիպումից ընդամենը 3 օր անց։

Անաստասիա Զավորոտնյուկ և Օլաֆ Շվարցկոպֆ 2

Սկսնակ դերասանուհուն շատ հաճելի էր ազդեցիկ գերմանացու ուշադրությունը։ Հարցազրույցներից մեկում աստղը խոստովանել է, որ պարզապես ցանկացել է փոխադարձ պատասխանել «այսպիսի խենթ զգացողությանը», ուստի պատասխանել է՝ «Այո»:

Անաստասիա Զավորոտնյուկ և Օլաֆ Շվարցկոպֆ 3

Հարսանիքից հետո Անաստասիան և Օլաֆը մեկնեցին Գերմանիա, բայց մի հարկի տակ ապրեցին շատ քիչ՝ ընդամենը 2 ամիս։ Զավորոտնյուկն ինքն է նախաձեռնել ամուսնալուծության գործընթացը. նրան ցնցել է ամուսնու վարքի փոփոխությունը։ Գործարարը, հասնելով դերասանուհու բարեհաճ վերաբերմունքին, դարձել էր անտարբեր, կոպիտ, հաճախ գիշերները դուրս էր գալիս տնից և օրերով չէր վերադառնում… Արդյունքում աղջիկը չի դիմացել և մեկնել է Ռուսաստան՝ ամուսնալուծության հայց ներկայացնելով։ Պաշտոնապես ամուսնությունը չեղյալ է հայտարարվել մեկ տարի անց։

3. Դրյու Բերիմոր և Ջերեմի Թոմաս. 39 օր

Դրյու Բերիմոր և Ջերեմի Թոմաս

1994 թվականին 19-ամյա Դրյու Բերիմորն ամուսնացավ իրենից գրեթե երկու անգամ մեծ տղամարդու հետ։ Սկսնակ դերասանուհու և ռեստորատոր Ջերեմի Թոմասի հարսանիքը շատ զվարճալի էր. այդ մասին իր հարցազրույցներից մեկում խոսել է հենց ինքը՝ նախկին ամուսինը։

Դրյու Բերիմոր և Ջերեմի Թոմաս 2

«Ես չեմ հիշում, թե որս առաջինն առաջարկեց, որ մեր ճակատագրերը կապենք ամուսնությամբ։ Դրյուն թեժ գծով զանգահարեց ինչ-որ պայծառատեսի, և նա ամուսնացրեց մեզ գիշերվա երկուսին՝ Հոլիվուդի բուլվարի մոտի ծառուղում»,- խոստովանել է Թոմասը ամերիկյան «US Weekly» ամսագրի թղթակցի հետ զրույցում:

Դրյու Բերիմոր և Ջերեմի Թոմաս 3

Ինքը՝ Բերիմորը, պատմել է, որ իրականում ամուսնացել են, որպեսզի Թոմասը ստանա ԱՄՆ-ում ապրելու և աշխատելու բաղձալի գրին քարտը։ 

«Ես ուզում էի օգնել նրան, նա լավ մարդ է, բայց մեր ամուսնությունը տևեց ընդամենը մեկուկես ամիս։ Պարզվեց, որ ինձնից մեկուկես անգամ մեծ տղամարդու հետ շփումն ավելի հաճելի է, քան միասին ապրելը»,- «E! News» պորտալի հետ հարցազրույցում խոստովանել է «Charlie's Angels»-ի աստղը: 

4. Ժենյա Բելոուսով և Նատալյա Վետլիցկայա․ 9 օր

Ժենյա Բելոուսով և Նատալյա Վետլիցկայա

Ամանորի գիշերները, ինչպես երևում է այս նյութից, պատահական ամուսնությունների համար «ամենաբարեբերն» են։ Ռուս զույգերից մեկի ամուսնությունը կնքվել է բառացիորեն ժամացույցի զարկերի ներքո։ Խոսքը Ժենյա Բելոուսովի և Նատալյա Վետլիցկայայի մասին է, որոնք ամուսնացել են 1989 թվականի հունվարի 1-ին։

Ժենյա Բելոուսով

Երգիչը սիրավեպ սկսեց գործընկերոջ հետ 1988-ի աշնանը՝ ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ քաղաքացիական կինը՝ Լենա Խուդիկը, նրան դուստր պարգևեց։ Արտիստները ծանոթացել են «Օգոնյոկի» նկարահանման հրապարակում և այնքան արագ սիրահարվել միմյանց, որ չեն հետաձգել հարսանիքը։

Նատալյա Վետլիցկայա

«Ժենյան զանգում է և ասում, որ ինքն ու Վետլիցկայան զագսավորվել են։ 9 օր անց նրանց սերն ավարտվեց։ Հարսանիքից հետո Ժենյան շրջագայության գնաց «Ինտեգրալի» հետ, իսկ երբ վերադարձավ, Նատալյան արդեն մեկ այլ անձի հետ էր՝ հայտնի հեռուստատեսային ռեժիսորի։ Նրանք բոլորը երիտասարդ էին ու տաքարյուն։ Լենա Խուդիկը, իհարկե, ներեց Ժենյային ու վերադարձավ նրա մոտ։ Լենան շատ էր սիրում նրան»,- պատմել է Ժենյա Բելոուսովի պրոդյուսեր Լյուբով Վորոպաևան:

5. Էդդի Մերֆի և Թրեյսի Էդմոնդս․ 2 շաբաթ

Էդդի Մերֆի և Թրեյսի Էդմոնդս2007 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2008-ի հունվարի 1-ի գիշերը Էդդի Մերֆիի համար շատ զվարճալի ստացվեց։ Թերևս, նույնիսկ չափազանց զվարճալի. Նոր Տարվա առաջին օրը դերասանը հանկարծ որոշեց ամուսնանալ իր այն ժամանակվա սիրեցյալի՝ կինոպրոդյուսեր Թրեյսի Էդմոնդսի հետ։

Էդդի Մերֆի և Թրեյսի Էդմոնդս 2

Արարողությունը տեղի ունեցավ Բորա Բորայում։ Նորապսակները պատրաստվում էին իրենց հարաբերությունները գրանցել ԱՄՆ-ում, սակայն ... մտափոխվեցին։

Էդդի Մերֆի և Թրեյսի Էդմոնդս 3

Ընդամենը 2 շաբաթ ապրելով ամուսնու և կնոջ կարգավիճակում՝ նրանք բաժանվեցին և սեփական ամուսնությունն անվանեցին «խորհրդանշական միություն»։

6. Մարիո Լոպես և Էլի Լանդրի․ 2 շաբաթ

Մարիո Լոպես և Էլի Լանդրի

Հեռուստահաղորդավար Մարիո Լոպեսը և դերասանուհի ու մոդել Էլի Լենդրին ժամանակին շատ գեղեցիկ և ռոմանտիկ զույգ էին։ Ամերիկացի աստղերն այնքան սիրահարված էին միմյանց, որ որոշեցին ամուսնանալ, սակայն դա սխալմունք էր...

Մարիո Լոպես և Էլի Լանդրի 2

Հարսանիք անելով 2004-ի ապրիլին՝ Մարիոն և Էլին ամուսնալուծվեցին մայիսին։ Նրանց ամուսնությունը տևեց ընդամենը 2 շաբաթ, և, ի վերջո, չեղյալ հայտարարվեց։

Մարիո Լոպես և Էլի Լանդրի 4

Այժմ Մարիոն հաջող ամուսնացել է, իսկ Էլին երկար ժամանակ է՝ ամուսնացած է։ Հեռուստահաղորդավարը երկու երեխա ունի, իսկ դերասանուհին ու մոդելը՝ երեք։ 14 օր տևած ամուսնության մասին նրանք նախընտրում են չհիշել…

7. Շեր և Գրեգ Ալման. 9 օր

եր և Գրեգ Ալման

Երաժիշտ Գրեգ Ալմանի հետ Շերը սկսեց հանդիպել առաջին ամուսնուց՝ Սոնի Բոնոյից բաժանվելուց անմիջապես հետո։ Երկու հայտնի մարդիկ մի քանի տարի ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ և նույնիսկ որոշ ժամանակ միասին մեծացրեցին իրենց ընդհանուր որդուն՝ Էլայջա Բլուին:

եր և Գրեգ Ալման 2

Երբ 1975 թվականին Շերը և Գրեգն ամուսնացան, երգչուհին հասկացավ, որ չի կարող գոյատևել այդ տղամարդու հետ ընտանեկան հարկի ներքո։ Որոշիչ գործոններ էին արտիստի հակումներն ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ։ Արդյունքում, հարսանիքից ընդամենը 9 օր անց (որն, ի դեպ, տեղի էր ունեցել Լաս Վեգասում) աստղն ամուսնալուծության հայց ներկայացրեց։

Շեր և Գրեգ Ալման 3

Ալմանին, սակայն, հաջողվեց ներողություն խնդրել սիրելիից, և ամուսնալուծությունը տեղի չունեցավ։ Ճիշտ է՝ ամուսնությունը, միևնույնն է, դատապարտված էր տխուր ավարտի. արտիստների միությունը վերջնականապես խզվեց 1977-ին:

8․ Կարմեն Էլեկտրա և Դենիս Ռոդման․ 9 օր

Կարմեն Էլեկտրա և Դենիս Ռոդման

1988-ի նոյեմբերի 14-ին Կարմեն Էլեկտրան դարձավ բասկետբոլիստ Դենիս Ռոդմանի կինը։ Հարսանիքը տեղի ունեցավ Լաս Վեգասում, սիրահարները հարբած էին, ու ավելի ուշ, հասկանալով կատարվածի լրջությունը, զղջացին իրենց արարքի համար։

Կարմեն Էլեկտրա և Դենիս Ռոդման 2

9 օր անց ամերիկացի դերասանը և երգչուհին ամուսնալուծության հայց  ներկայացրեց՝ հայտարարելով, որ հարսանիքի ժամանակ «հարբած է եղել և չի հասկացել, թե ինչ է անում»։

Կարմեն Էլեկտրա և Դենիս Ռոդման 3

Մարզիկը սատարեց իր նորաթուխ կնոջ որոշմանը, և շուտով նրանք դադարեցին ամուսիններ լինելուց։ Երիտասարդ ընտանիքի պատմությունն ավարտվեց դեռ չսկսված:

9. Բրիթնի Սփիրս և Ջեյսոն Ալեքսանդր․ 55 ժամ

Բրիթնի Սփիրս և Ջեյսոն Ալեքսանդր

Բրիթնի Սփիրսը նույնպես ոտք դրեց Կարմեն Էլեկտրայի «ավերակների» վրա՝ նույնպես ամուսնացավ Լաս Վեգասում 2004 թվականին։ Երգչուհին և նրա մանկության ընկեր Ջեյսոն Ալեքսանդրը Ամանորի տոնակատարության ժամանակ ալկոհոլի չափն անցան և իրենց հաշիվ չտվեցին սեփական գործողությունների համար, երբ ամուսնության դիմումով հայտնվեցին տեղի եկեղեցիներից մեկում։

Բրիթնի Սփիրս և Ջեյսոն Ալեքսանդր 2

Այդուամենայնիվ, Բրիթնիից շատ ավելի քիչ ժամանակ պահանջվեց, քան Կարմենից, որպեսզի հասկանա, թե ինչ է արել։ Երկու օր անց փոփ-արքայադստեր և նրա վաղեմի ընկերոջ ամուսնությունը չեղյալ հայտարարվեց։

Բրիթնի Սփիրս և Ջեյսոն Ալեքսանդր 3

Հարցին, թե նրանք ունեցե՞լ են ամուսնական որևէ պայմանագիր, Ջեյսոն Ալեքսանդրն անկեղծորեն պատասխանել է. 

«Մենք ուղղակի խելագարվեցինք: Մենք ոչ մի պայմանագիր չենք ունեցել»։ 

Դե, բարեբախտաբար, այդ ծիծաղելի պատմությունը լուրջ ֆինանսական հետևանքներ չունեցավ։

10. Իգոր Մատվիենկո և Ջունա․ 1 օր

Իգոր Մատվիենկո և Ջունա

Ահա և մեր ցուցակի ամենակարճ ամուսնությունը. Պրոդյուսեր Իգոր Մատվիենկոն և ժողովրդական բժշկությամբ զբաղվող Ջունա Դավիթաշվիլին ամուսնացել են ընդամենը մեկ օրով, այն էլ՝ զուտ պատահականությամբ։

Իգոր Մատվիենկո և Ջունա 2

Շատ տարիներ անց Ջունան խոստովանեց, որ ամուսնացել է Իգոր Իգորևիչի հետ սեփական եղբորից վրեժ լուծելու համար, որի հետ ապագա պրոդյուսերը ընկերություն էր անում։ Երբ մի երիտասարդ վիրավորել է քրոջը, եղբայրը հայտարարել է՝ թող ամուսնանա և խնդրի ամուսնուն, որ նրա հետ գործ ունենա։ Անմիջապես հորիզոնում հայտնվել է «փեսան»․ Դավիթաշվիլիին սիրահարված Մատվիենկոն ճիշտ ժամանակին է հյուր եկել։

Ինքնաբուխ կազմավորված զույգը գնացել է ամուսնությունների գրանցման կենտրոն և գրանցել հարաբերությունները, որից հետո Ջունան հայտնել է իր նոր ամուսնուն, որ չի պատրաստվում ապրել նրա հետ, և ... անհետացել։ Ամուսնությունը չեղարկվել է, բայց Մատվիենկոն հեքիմի հետ երջանիկ ընտանիք ստեղծելու ևս վեց ամիս հույսը չէր կորցնում։