Logo

Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 04.05.2021Լրահոս
wedding dress trends 2021 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև

Ավարտական ​​երեկույթը պահանջում է հատուկ պատրաստություն, որին շրջանավարտները մոտենում են ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ:

Երեկույթի զգեստների բազմազանությունն այնքան հսկայական է, որ կարող եք խճճվել ճիշտ ընտրության հարցում:

Քնքշություն, նրբագեղություն ու կանացիությունն… այն ամենն, ինչ յուրաքանչյուր աղջիկ ակնկալում է խնջույքի զգեստից, քանի որ սա առաջին տոնական կերպարն է, որն ընդգծելով երիտասարդությունը անցում է կատարում դեպի «մեծահասակների աշխարհ»:

Գիշերազգեստ հիշեցնող մետաքսե զգեստ

Գիշերազգեստ հիշեցնող զգեստը դասական իդեալական տարբերակ է երեկույթի համար: Կերպարը կարող եք ամբողջականացնել Բոտտեգա Վենետա ոճի փոքրիկ պայուսակով և mules տեսակի կոշիկով: Որպես հավելում, կարող եք ընտրել մետաքսե շարֆ կամ թիկնոց:

Անցյալ դարի 20-ականներին բարակ ժապավեններով մետաքսյա զգեստները համարձակվում էին կրել միայն նորաձևություն թելադրողները: Այդ ժամանակների ամենահայտնի կանանցից էր սեքսուալ Ջին Հարլոուն, ով սիրում էր հասարակության մեջ հայտնվել գիշերազգեստ հիշեցնող, փոքր ինչ «անփույթ» երկար զգեստներով:

 

SilkeFront1 AtelierEdwinOudshoorn2021 960x1438 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև   slip dress outfits 1612558254 960x480 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև

Մինի

Մինչ ձեր դասընկերներից շատերն ընտրում են փքված և «շողշողացող» զգեստներ, խորհուրդ ենք տալիս ուշադրությունը սևեռել թրենդերի վրա: Մինի զգեստը հիանալի տարբերակ է ավարտական երեկույթի համար:

Այս սեզոնում մինի երկարությունը գրավել է նորաձևության պոդիումները: Miu Miu-ն առաջարկել է նուրբ զգեստ մեծ բանտով, Giambattista Valli-ն ցուցադրել է ծայրահեղ կարճ զգեստ crochet տեխնիկայով, իսկ David Koma-ն ընտրել է գայթակղիչ սպիտակ մինի, թևերի տարբեր ձևածքով:

00004 david koima rtw spring 12 6033b09600a07 960x1440 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև          00024 miu miu rtw spring 21 6033afe7bee87 960x1440 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև

Փայլիկներ 

2021 թվականը նորից վերականգնել է փայլող ամեն ինչի նորաձևությունը: Որպես ապացույց՝ Սելինն ու Gucci-ն են: Կերպարը լիարժեք կդառնա բայքերական բաճկոնի համադրությամբ, ինչպես Louis Vuitton ցուցահանդեսում:

1589226089 1587539815 blestyashhie platya 2 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև             1589226111 1587544367 blestyashhie platya 21 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև

Փքված թևեր

Մեկ այլ միտում, որը հիանալի  տարբերակ է երեկույթի համար: Ընդհանուր առմամբ ուսերի շեշտադրմամբ զգեստներն ամենադիտարժանն են ցանկացած իրադարձության ժամանակ: Isabel Marant-ն այսպիսի տարբերակ է առաջարկում իր հավաքածուում, Ալեքսանդր ՄաքՔուինը ցուցադրել է վերնաշապիկով՝ չափազանց լայն թևերով, իսկ Լանվինը՝ ծավալուն օձիքը լայն թևերի վերածվող զգեստ:

ale0156 3 683x1024 1 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև   00006b alexander mcqueen rtw ss21 6033c7d6270e3 960x1440 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև  lanvin rtw spring 21 601a9f4abdf30 960x1440 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև

Ծաղկային պրինտ 

Ծաղկային պրինտը ջերմության հոմանիշն է: Այնպես որ, ձեր՝ գարնանային լավագույն ընտրությունը կարող է ծաղկային նախշերով զգեստը լինել: Նոր սեզոնում ուշադրության կենտրոնում են փոքր դաշտային մոտիվներով զգեստները, մեծ բողբոջներով պատկերները, ծաղկային ասեղնագործությամբ, նկարիչների հայտնի գործերի պատկերներով զգեստները:

00020 carolina herrera rtw spring 21 6040f50fe079d 960x1440 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև  erdem 6040f4e35f0e8 960x1440 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև  dior 6040e77bf243f 960x1440 - Ավարտական երեկույթի ուղեցույց. ո՞ր զգեստներն են նորաձև