Logo

Ավելի քան 40 մարդու կմախք, ինկերի մումիաներ՝ 500-ամյա հիվանդանոցի տարածքում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:24 / 01.06.2022Լրահոս
մարդու կմախք

Ավելի քան 40 մարդու կմախք է հայտնաբերվել, այդ թվում՝ նրանց, ովքեր մահացել են սիֆիլիսից, Լիմայի 500-ամյա իսպանական հիվանդանոցի տեղում, որտեղ կարող են լինել նաև ինկերի վերջին թագավորների մումիֆիկացված մարմինները:

մարդու կմախք-1

Հնագետները 42 մարդու մնացորդներ են հայտնաբերել պերուական հիվանդանոցին կից գտնվող գերեզմանատանը։ Ըստ մասնագետների՝ այն 16-րդ դարի է, երբ երկիրն առաջին անգամ դարձավ Իսպանական կայսրության մաս:

մարդու կմախք-2

Կմախքները հայտնաբերվել են Պերուի մայրաքաղաք Լիմայի կենտրոնում գտնվող նախկին հիվանդանոցի՝ Ռեալ դե սան Անդրեսի բակում։
1552 թվականին հատուկ իսպանացի հիվանդների համար կառուցված պատմական շենքը համարվում է Պերուի և Հարավային Ամերիկայի ամենահին հիվանդանոցը:

մարդու կմախք-3

Այդ վայրում, ուր ենթադրվում է, որ ուսուցանում էին 16-րդ դարի առաջին բժիշկներին, կար եկեղեցի, որտեղ մահացողները կարող էին ավելի մոտ լինել Աստծուն, և նույնիսկ տեղ է եղել հոգեկան հիվանդների համար:

մարդու կմախք-4

Դիակները դարեր շարունակ չէին գտնվում, չնայած թաղված էին ընդամենը 30 սմ գետնի տակ։

մարդու կմախք-5

Փորձագետները կարծում են, որ այդ վայրը նաև թաքցնում է վերջին ինկերի մումիաների մնացորդները՝ հնագույն ցեղ, որը ժամանակին կառավարում էր Հարավային Ամերիկայի Անդյան շրջանը մինչև իսպանացիների նվաճումը:

մարդու կմախք-6

Բացի այդ, փորձագետները հայտնաբերել են ստորգետնյա դամբարան և նախաիսպանական կերամիկայի բեկորներ, որոնք, հավանաբար, եղել են նույնիսկ մինչև հիվանդանոցի կառուցումը՝ ինկերի ժամանակներից:

մարդու կմախք-7