Logo

«АвтоВАЗ»-ը ժամանակավոր դադարեցրել է «Լադա» մեքենաների հավաքման գործընթացը

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:50 / 03.03.2022Լրահոս
АвтоВАЗ- Լադա

«АвтоВАЗ» ավտոկոնցեռնը չորս օրով դադարեցնում է Lada ընտանիքի մեքենաների հավաքման գործընթացը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։

Նման որոշում, ըստ նրանց, ընդունվել է «էլեկտրոնային բաղադրիչների մատակարարման ոլորտում շարունակվող ճգնաժամի պատճառով և ընկերության աշխատակիցների եկամուտների զգալի նվազումը կանխելու նպատակով»։

«Ведомости»-ն գրել է, որ «АвтоВАЗ»-ը բախվել է գերմանական Bosch-ի կողմից մատակարարվող միկրոէլեկտրոնիկայի պակասին: Միաժամանակ, հրապարակման զրուցակիցներն ասել էին, որ խոսքը պլանային պարապուրդի մասին է, և այն, ինչ տեղի է ունենում, կապված չէ պատժամիջոցների հետ։ Bosch-ը չի արձագանքել թերթի խնդրանքին։

Փետրվարի 28-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցները՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Դրանք ներառում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում և ռուսական որոշ բանկերի անջատում SWIFT համակարգից։
Պատժամիջոցներին հակազդելու շրջանակում Ռուսաստանի բանկն արդեն հայտարարել է հիմնական տոկոսադրույքի արտակարգ բարձրացման մասին՝ տարեկան 9,5%-ից մինչև 20%: