Logo

«АвтоВАЗ-ի աշխատակիցները Lada Vesta-ի փոխարեն զենք կհավաքեն  

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:09 / 29.06.2022Լրահոս
Lada Vesta

«АвтоВАЗ»-ի 80 աշխատակիցներ Lada Vesta-ի փոխարեն զենք կհավաքեն Իժևսկի մեխանիկական գործարանում (ИМЗ), որը «Կալաշնիկով» կոնցեռնի մաս է: Սա «Իժևսկի ձեռնարկության կադրային ներուժի պահպանման» և «արժանապատիվ աշխատավարձի ապահովման» միջոցառումներից մեկն է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների և բաղադրիչների պակասի ֆոնին, գրում է motor.ru-ն։

Բացի որսորդական հրացաններից և ատրճանակներից, ИМЗ-ն արտադրում է սրտի ռիթմավար սարքեր, ավտոմոբիլային կոմպրեսորներ: Գործարանը նաև առաջարկում է մասերի ձուլման և դրոշմման, ջերմային և մեխանիկական մշակման ծառայություններ։

«АвтоВАЗ»-ի աշխատակիցներին աշխատանքի ներգրավելը կօգնի պահպանել Lada-ի հավաքման գործարանի կադրային ներուժը, ինչպես նաև ապահովել աշխատակիցների համար արժանապատիվ աշխատավարձ, գրում է «Калашников информ»-ը։ Ավելին, ընկերությունների համագործակցությունը կշարունակվի, ուստի դժվար թե գործը սահմանափակվի ընդամենը 80 աշխատակցով։