Logo

Սթիվ Ջոբս. տեխնոլոգիական հանճարը ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:31 / 24.02.2022Լրահոս

Սթիվ Ջոբսը 1955

Սթիվ Ջոբսը հիմնադրել է ամերիկյան Apple ընկերությունը 1976 թվականին, 1985-ին հեռացվել է ընկերությունից, 1996-ին վերադարձել ընկերություն՝ որպես գլխավոր տնօրեն: Նա շարունակել է մնալ ապրանքանիշի դեմքը մինչև 2011թվականը՝ իր մահը:

Առանց Ջոբսի ժամանակակից աշխարհը կարող էր շատ այլ տեսք ունենալ, իսկ մեքենայի հետևում կանգնած մարդը զարմանալիորեն բարդ կերպար էր: Ահա մի քանի փաստ Սթիվ Ջոբսի մասին, որոնք գուցե չգիտեք.

  1. Սթիվ Ջոբսին որդեգրել են Կլարա և Փոլ Ջոբսը ծնվելուց անմիջապես հետո։ Նրա կենսաբանական հայրը սիրիացի էր, մայրը՝ ամերիկուհի։

  2. Ջոբսը ծանոթացել է Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ ավագ դպրոցում, երբ Վոզնյակը 18 տարեկան էր, իսկ ինքը՝ 13:

  3. Սթիվ Ջոբսն իր կյանքի մեծ մասը եղել է բուսակեր (Pescetarianism), հետագայում պահելով հատուկ դիետա (Fruitarianism). վեգանիզմի մի ձև է, որը ներառում է միայն մրգեր, ընկուզեղեն, սերմեր և բանջարեղեն:

  4. 1985 թվականին Apple-ից հեռանալուց հետո Ջոբսը դիմել է Space Shuttle-ով որպես քաղաքացիական տիեզերագնաց թռչելու համար, սակայն հավանության չի արժանացել:

  5. Ջոբսի կարողությունը 23 տարեկանում ավելի քան 1 միլիոն դոլար էր: Ջոբսը դարձել էր ամենաերիտասարդ մարդկանցից մեկը, որ երբևէ հայտնվել է Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

  6. Ջոբսը երեխա ուներ՝ Լիզա Բրենանը, ում հայրությունը նա տարիներ շարունակ հերքում էր, բայց Լիզայի մայրը հրապարակայնորեն վստահեցնում էր, որ «Ջոբսը բազմիցս ներողություն է խնդրել իր վարքի համար»։ Ի վերջո, Բրենանը փոխել է իր անունը Լիզա Բրենան-Ջոբսի։

  7. Լիզայի ծննդյան առթիվ Ջոբսն Apple-ի նոր համակարգիչն անվանել է «Apple Lisa», չնայած պնդում էր, որ անունը նշանակում է Local Integrated Software Architecture.

  8. Սթիվ Ջոբսը 1980-ականներին մի քանի անգամ հանդիպել է Դայան Քիթոնի հետ, բայց, ըստ Քիթոնի, «նա սկսում էր ինչ-որ բաներ ասել համակարգչի մասին, և ես բնականաբար ասում էի, որ ոչինչ չեմ հասկանում: Այսպիսով, մեր հարաբերություններն ավարտվեցին»:

  9. Մի անգամ Բիլ Քլինթոնը Ջոբսին հրավիրել է գիշերելու Սպիտակ տանը՝ Լինքոլնի ննջասենյակում։

  10. Կալիֆորնիայի նահանգապետը հոկտեմբերի 16-ը հռչակել է Սթիվ Ջոբսի օր․ այն մինչ օրս նշվում է։

  11. Սթիվ Ջոբսի վերջին խոսքերն էին՝ «Oh wow, oh wow, oh wow»: