Փարիզի Galliera թանգարանը Ալբեր Էլբազին մեծարում է ցուցահանդեսով, որն ամբողջությամբ վերստեղծում է լեգենդար դիզայների պատվին 2021 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած շոուն: Ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին և կգործի մինչև հուլիսի 10-ը։
Կուրատորները խոստանում են, որ ցուցահանդեսը կվերստեղծի էֆեկտները, երաժշտությունը և լույսը, որոնք հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած երեկոն դարձրել էին իսկապես անմոռանալի` ժամանակակից նորաձևության համար:
«Սերը սեր է բերում» անվանումը վերցված է Ալբեր Էլբազի մանտրաներից մեկից և պարունակում է հակադրության նշույլ։ Մի կողմից՝ համաճարակի ժամանակ աշխարհը տուժել է մեկուսացման մեջ հայտնվելով, մյուս կողմից՝ դիզայների մահից հետո նրա գործընկերները միավորվել են և աշխատել շոուի վրա՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց տաղանդավոր գործընկերոջը։