Logo

Բաֆեթը միակն է 10 միլիարդատերերից, որը հարստացել է բաժնետոմսերի անկումից հետո

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:51 / 27.01.2022Լրահոս

Batet

Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակի միակ մարդն է, որը հարստացել է արժեթղթերի շուկայի անկման ժամանակ։ Հունվարին աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 155 միլիարդ դոլար՝ արժեթղթերի շուկայում վաճառքի պատճառով։

Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի գործադիր տնօրենի կարողությունը հունվարի 26-ի դրությամբ աճել է 2.56 մլրդ դոլարով և կազմել 112 մլրդ դոլար։ Դրան նպաստել է նրա Berkshire Hathaway հոլդինգի բաժնետոմսերի աճը, հաղորդում է Markets Insider-ը։ Berkshire-ի A դասի բաժնետոմսերն այս ամիս թանկացել են մոտ 2%-ով, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան աճել է մինչև 686.8 միլիարդ դոլարով: Հրատարակության համաձայն՝ Բաֆեթն այժմ ունի մոտ 239.000 Berkshire Class A բաժնետոմս՝ մոտ 109 միլիարդ դոլար արժողությամբ: Հարստությամբ նա աշխարհում 7-րդն է։

Իլոն Մասկի կարողությունը, որը գլխավորում է ցուցակը, նվազել է 32.9 միլիարդ դոլարով՝ հասնելով 237 միլիարդ դոլարի՝ այս ամիս էլեկտրական մեքենաների արտադրողի բաժնետոմսերի 13 տոկոս անկման պայմաններում: Ջեֆ Բեզոսը տարեսկզբից կորցրել է 27.4 մլրդ դոլար, իսկ նրա կարողությունը կրճատվել է մինչև 165 մլրդ դոլար՝ այս տարի Amazon-ի բաժնետոմսերի արժեքի 16% անկման պատճառով։ Ֆրանսիական LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնար Արնոյի, Բիլ Գեյթսի և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերի, Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի, Մարկ Ցուկերբերգի և Oracle-ի նախագահ Լարի Էլիսոնի բաժնետոմսերի արժեքը նույնպես կտրուկ նվազել է: