Logo

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկը կվերանվանվի

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:04 / 17.02.2022Լրահոս
Կրունգ Թհեպ Մահա Նակհոն

Թաիլանդի թագավորական ընկերակցության (ORST) գրասենյակը հայտարարել է, որ Բանգկոկ քաղաքը վերանվանվելու է Կրունգ Թհեպ Մահա Նակհոնի։ Փետրվարի 15-ին կառավարությունը հաստատել է վարչապետի աշխատակազմի համապատասխան օրինագիծը։ Այդ մասին գրում է Bangkok Post-ը։

Այն թայերենից թարգմանաբար նշանակում է «Հրեշտակների քաղաք հզոր մայրաքաղաք»:

Մայրաքաղաքի նոր անվանումն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ օրինագիծը հաստատվի բոլոր օրինագծերը վերանայող հատուկ հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովին խնդրել են հաշվի առնել Թաիլանդի արտաքին գործերի նախարարության դիտարկումները։

Նշվում է, որ սոցիալական ցանցերում նոր որոշումը քննադատելուց հետո, ORST-ը հայտարարել է, որ քաղաքի նախկին անվանումը չի արգելվելու, սակայն պաշտոնական փաստաթղթերում այն կնշվի նոր անվանումից հետո՝ փակագծերում։