Logo

Հայտնի է՝ «Բարսելոնայի» նորեկներից ով չի ընդգրկվել Եվրոպա լիգայի հայտացուցակում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:12 / 02.02.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» Եվրոպա լիգայի հայտացուցակում չի ընդգրկել Դանի Ալվեսին՝ հաղորդում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Սոլդադոն:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի մասնակից թիմն իրավունք ունի վերահայտավորել առավելագույնը 3 ֆուտբոլիստ: «Կապտանռնագույններն» այդ հնարավորությունը տվել են Ադամա Տրաորեին, Ֆերան Տորեսին ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին:

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» մրցելու է «Նապոլիի» հետ:

«Բարսելոնա» - «Նապոլի» առաջին խաղը կայանալու է փետրվարի 17-ին՝ ժամը 21:45-ին: Պատասխան խաղը կայանալու է Նեապոլում փետրվարի 24-ին՝ ժամը 23:55-ին: