Logo

6 բացակա. «Բարսելոնայի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ խաղի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:09 / 17.02.2022ՍՊՈՐՏ
null

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» առաջին հանդիպումը կանցկացնի իտալական «Նապոլիի» հետ, խաղը կմեկնարկի 21:45-ին: 

Չավին ներկայացրել է կատալոնական թիմի հայտացուցակը, որից դուրս են մնացել պաշտպաններ Ռոնալդ Արաուխոն, Կլեման Լանգլեն, Սամուել Ումտիտին, կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն, հարձակվողներ Մեմֆիս Դեպայը և Անսու Ֆատին:

38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն էլ առհասարակ չի կարող մասնակցել Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությանը, քանի որ ՈՒԵՖԱ-ի պահանջով՝ «Բարսելոնան» կարող էր հայտավորել առավելագույնը 3 նորեկ:

«Բարսելոնայի» հայտացուցակը

Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Նետո, Արնաու Տենաս, Սերժինո Դեստ, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Էրիկ Գարսիա, Օսկար Մինգեսա, Սերխիո Բուսկետս, Ֆրենկի դե Յոնգ, Գավի, Նիկո Գոնսալես, Պեդրի, Ռիկի Պուչ, Ուսման Դեմբելե, Ադամա Տրաաորե, Ֆերան Տորես, Լյուկ դե Յոնգ, Մարտին Բրեյթվեյթ, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ: