Logo

ԵԼ. «Բարսելոնայի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ խաղի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:16 / 23.02.2022ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Նապոլի

Չավին հրապարակել է «Բարսելոնայի» հայտացուցակը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի՝ «Նապոլիի» դեմ պատասխան խաղի համար, որը կկայանա վաղը՝ կեսգիշերին:

Հայտացուցակից բացակայում են պաշտպաններ Սամուել Ումտիտին, Կլեման Լանգլեն, կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն, հարձակվողներ Մեմֆիս Դեպայը և Անսու Ֆատին:

«Բարսելոնայի» հայտացուցակը

Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Նետո, Արնաու Տենաս, Սերժինո Դեստ, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Օսկար Մինգեսա, Ռոնալդ Արաուխո, Էրիկ Գարսիա, Ռիկի Պուչ, Պեդրի, Ֆրենկի դե Յոնգ, Սերխիո Բուսկետս, Նիկո Գոնսալես, Գավի, Ֆերան Տորես, Ուսման Դեմբելե, Ադամա Տրաորե, Մարտին Բրեյթվեյթ, Լյուկ դե Յոնգ, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ:

Հիշեցնենք՝ «Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև Կատալոնիայում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով: