Logo

«Բարսելոնա»-«Նապոլի». հետաքրքիր վիճակագրական տվյալներ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:16 / 18.02.2022ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Նապոլի խաղ

Եվրոպական երկու անվանի ակումբների՝ «Բարսելոնայի» ու «Նապոլիի» առերես դիմակայության վերաբերյալ ուշագրավ վիճակագրություն է ներկայացրել AFP-ն։

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում «Բարսելոնան» միայն 3 պարտություն է կրել իտալական ակումբների հետ տնային վերջին 28 հանդիպումներում։

Կատալոնական ակումբը մեկ գոլից ավելի չի խփել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի վերջին 10 հանդիպումներում։ «Նապոլին» պարտվել է Եվրոպա լիգայի վերջին 14 խաղից միայն 3-ում։

Եվրոպա լիգայի վերջին 14 խաղից միայն 1-ում հյուրերին չի հաջողվել գոլ խփել։

Հիշեցնենք՝ «Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 24-ին։