Logo

Բելգիայի թագավորն ու թագուհին կհյուրընկալեն ուկրաինացի փախստականների

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:03 / 17.03.2022Լրահոս
Բելգիա, Ուկրաինա

Բելգիայի թագավորն ու թագուհին՝ Ֆիլիպն ու Մաթիլդան, հայտարարել են, որ ուկրաինացի փախստականների երեք ընտանիքներ կտեղավորեն թագավորական բարեգործական հիմնադրամին պատկանող շենքերում։ Այդ մասին հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը։

«Սրանք բնակելի թաղամասեր են, սկզբնական նպատակն էր՝ հասանելի դարձնել դրանք սոցիալական գործակալություններին՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց տեղավորելու համար․  առաքելություն, որը համապատասխանում  է այն ամենին, ինչի մենք ուզում ենք հասնել թագավորական նվիրատվության միջոցով»,-  հեռուստաընկերությունը մեջբերել է Royal Donation-ի նախագահ Յան Սմեցի խոսքը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով փախստականների հետ կապված ճգնաժամը, թագավորական ընտանիքն այդ տները հասանելի կդարձնի արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց։
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային գրասենյակի վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր մոտ 3 միլիոն մարդ լքել է երկիրը։ 
Ուկրաինայից փախստականների գրանցման նոր կենտրոն է բացվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։