Logo

Նիկոլա Պելց. Բեքհեմների «միլիարդատեր հարսիկը»

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:20 / 14.04.2022Լրահոս
Նիկոլա Պելց

Օրերս կայացավ Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդու և ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկի դստեր հարսանիքը:

Բայց ո՞վ է Նիկոլա Պելցը, և ինչո՞ւ է նա ավելի հայտնի նահանգներում, քան Բրուքլինը:

27-ամյա Նիկոլան սերում է ամերիկյան հարուստ ընտանիքից: Նիկոլան հինգ երեխաներից մեկն է, և Instagram-ի իր գրառումներից պարզ է դառնում, որ նա չափազանց մտերիմ է իր ընտանիքի հետ։ 

Նիկոլա Պելցի հայրը

Նիկոլա Պելց

Նիկոլան ծնվել է 1995 թվականին Նյու Յորքի Վեսթչեսթեր շրջանում՝ միլիարդատեր, գործարար և ներդրող Նելսոն Պելցի և իր երրորդ կնոջ՝ մոդել Կլաուդիա Հեֆների ընտանիքում։
79-ամյա Նելսոնը Trian Fund-ի հիմնադիր գործընկերն է և Wendy's Company, Sysco և The Madison Square Garden Company-ի ոչ գործադիր նախագահը: Նելսոն Պելցի կարողությունը 1.3 միլիարդ ֆունտ ստեռլինգ է գնահատվում (Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների կարողությունը կազմում է 380 միլիոն ֆունտ-Խմբ․):

Նիկոլա Պելցի մայրը

Նիկոլա Պելց

Նիկոլայի մայրը՝ 66-ամյա Կլաուդիա Հեֆները, նախկին մոդելավորող է և 5 երեխաների մայր՝ Նիկոլա, Ուիլ, Բրեդ, Մեթյու և Բրիթանի: Զույգն ամուսնացել է 1985 թվականին:
Կլաուդիան չի սիրում ուշադրության կենտրոնում լինել՝ նախընտրելով անձնական կյանքը:

Բրուքլին Բեքհեմի և Նիկոլա Պելցի հարաբերությունները

Նիկոլա Պելց 3

Բրուքլին Բեքհեմ և Նիկոլա Պելց զույգը Հոլիվուդի ամենավառ ու հայտնի միություններից մեկն է: Երիտասարդները սկսել են հանդիպել 2019 թվականի հոկտեմբերից՝ 2020 թվականի հունվարին պաշտոնականացնելով իրենց հարաբերությունները Instagram-ում և նշանադրվելով սիրավեպից մեկ տարի էլ չանցած:

«Երկու շաբաթ առաջ ես խնդրեցի իմ ընկերուհուն ամուսնանալ ինձ հետ, և նա ասաց՝ այո: Ես աշխարհի ամենահաջողակ մարդն եմ։ Ես խոստանում եմ մի օր լինել լավագույն ամուսինը և լավագույն հայրիկը: Ես սիրում եմ քեզ, փոքրիկ» - այսպես է մեկնաբանել իրենց հարաբերությունները Բրուքլինը:

Բրուքլինի հայտնի ծնողները՝ Վիկտորյա և Դեյվիդ Բեքհեմները, աջակցում են իրենց ավագ որդու և Նիկոլայի հարաբերություններին և իրենց հարսիկի մեծ երկրպագուներն են: 

«Նիկոլան պարզապես հրաշալի է», - 2020 թվականին այսպես է Վիկտորյան նկարագրել որդու ընտրյալին՝ ելույթ ունենալով Lorraine թոք շոուում: «Նա քաղցրիկ, բարի, ջերմ ու հիանալի աղջիկ է: Մենք չէինք էլ կարող երազել, որ Բրուքլինը կհանդիպեր ավելի հմայիչ ու սիրուն կնոջ: Մենք շատ ուրախ ենք։ Մենք սիրում ենք նրան: Որդիս այնքան երջանիկ է»:

Նիկոլա Պելցի կարիերան

Նիկոլա Պելց 4

Նիկոլա Պելցն առավել հայտնի է «Տրանսֆորմերներ» և «Բեյթս մոթել» ֆիլմերում դերերով:

Նա իր դեբյուտը կինոյում կատարել է 11 տարեկանում՝ 2006 թվականին նկարահանվելով «Deck the Halls» ֆիլմում՝ Մեթյու Բրոդերիկի և Դենի ԴեՎիտոյի, Քրիստին Դևիսի և Քրիստին Չենովեթի հետ համատեղ։ Նա նաև նկարահանվել է Մ․ Նայթ Շյամալանի «The Last Airbender»-ում (2010 թվական) Դև Պատելի հետ, որին հաջորդել է «Eye of the Hurricane» ֆիլմում մասնակցությունը` Մելանի Լինսկիի հետ համատեղ:

2014 թվականին նա ստանձնել է երկրորդ պլանի դեր Մայքլ Բեյի «Transformers: Age of Extinction» ֆիլմում` մարմնավորելով Մարկ Ուոլբերգի էկրանային դստերը՝ Թեսա Յեգերին:

Եվ, վերջապես, ամուսնություն. տարվա ամենաշքեղ և աստղային հարսանիքը դեռ երկար կքննարկվի մամուլում

Նիկոլա Պելց-հարսանիք

Շիկահեր կինոաստղը հանդիպում է բրիտանական ամենահայտնի և նորաձև ընտանիքներից մեկի գեղեցիկ երիտասարդ սերնդին. այսպիսին է 21-րդ դարի սիրավեպը, որն օրերս վերածվեց նաև ընտանիքի:

Հարսնացուն կրել է Valentino-ի ռոմանտիկ զգեստ՝ երկար շլեյֆով, որն ընտրել էին ոճաբան Լեսլի Ֆրեմարի օգնությամբ: Զգեստն անձնական մանրամասներ ուներ. հարսնացուի մայրը չար աչքի խափանման համար թալիսման էր ավելացրել, ինչպես նաև հաղորդագրություն, որը Valentino-ի թիմը հարսանյաց զգեստի վրա ասեղնագործել է կապույտ թելով:

Զույգի հյուրերը, ներառյալ, իհարկե, Բեքհեմների ամբողջ կլանը, մեկնել են Ֆլորիդա՝ հանգստյան օրերի տոնակատարությունների համար, որոնք սկսվել են ուրբաթ երեկոյան ընթրիքով: Ընթրիքին հյուրերը Dior-ի կոստյումներով էին: 

Վիկտորյա Բեքհեմի՝ Studio 54-ի ստեղծած էֆեկտով զգեստը բոլորի ուշադրության կենտրոնում էր: Հարսնացուի մայրը՝ Կլաուդիա Պելցը, կրել է Versace-ի կապույտ զգեստ: 

Հարսնացուին ուղեկցել է հայրը՝ բրիտանացի արտիստ Սեկուի «Songbird» երգի հնչյունների ներքո՝ լարային նվագախմբի ուղեկցությամբ:

Հարփեր Բեքհեմը ծաղիկներ է բաժանել, իսկ հարսնաքույրերը կրել են Ջոել Դիասի զգեստներից։ Փեսան կրել է Անիտա Կոյից ադամանդե շղթա, որը նվեր էր խնամիներից։

Նիկոլա Պելց 5

Նիկոլա Պելց 6

Նիկոլա Պելց 7