Logo

Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսը կնվազի Օմիկրոնի բռնկումից հետո

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:35 / 12.01.2022Լրահոս
Բացառիկ

Բիլ Գեյթսը կիսվել է իր մտքերով, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսային համաճարակը 2022 թվականին՝ Twitter-ում պատասխանելով հարցերին։

«Մեկ տարվա ընթացքում աշխարհի բոլոր երկրներոում Covid-19-ի անկում է նկատվելու, հետևաբար նրան կարելի է վերաբերվել սեզոնային գրիպի պես», - ասել է Գեյթսը:

Ձեռնարկատերն ընդգծել է, որ 2022 թվականին Օմիկրոն շտամի շնորհիվ շատերը իմունիտետ ձեռք կբերեն Covid-19-ի նկատմամբ, որը կտևի առնվազն մեկ տարի՝ հավելելով, որ կորոնավիրուսի նոր տարբերակի տարածումը լուրջ ճնշում է երկրների առողջապահական համակարգերի վրա։

«Հիվանդության ամենածանր դեպքերը տեղի կունենան չպատվաստված մարդկանց շրջանում»,- ասել է միլիարդատերը։

«Մենք, հնարավոր է, ստիպված լինենք ամեն տարի որոշ ժամանակով պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,- եզրափակել է Գեյթսը:

Նրա կարծիքով՝ այժմ Covid-19-ի ավելի վարակիչ շտամի ի հայտ գալու նախադրյալներ չկան, սակայն այդ հնարավորությունը պետք չէ բացառել։