Logo

Քանյե Ուեսթը, Բիլի Այլիշը և Հարի Սթայլզը. Coachella-ն հրապարակել է 2022 թվականի փառատոնի կազմը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:59 / 14.01.2022Լրահոս

Coachella - 2022

Coachella երաժշտական ​​փառատոնի կազմակերպիչները հրապարակել են միջոցառման ամբողջական կազմը, որն այս տարի տեղի կունենա երկու հանգստյան օրերին՝ ապրիլի 15-17-ը և 22-24-ն ընկած ժամանակահատվածում: Փառատոնի գլխավոր մասնակիցներն են լինելու Քանյե Ուեսթը, Բիլի Այլիշը և Հարի Սթայլսը։ Փառատոնին կներկայանան նաև Lil Baby, Phoebe Bridgers, Disclosure, Stromae, 21 Savage, Brockhampton, Doja Cat, Joji, Maneskin, Finneas, Swedish House Mafia և այլ հայտնիներ: 

2019 թվականից ի վեր Coachella փառատոնը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 4-րդ անգամ: Միջոցառումը սկզբից տեղափոխվել է 2020 թվականի ապրիլից հոկտեմբեր, այնուհետև 2021 թվականի ապրիլ և հոկտեմբեր։ Ավելի ուշ կազմակերպիչները հայտարարել են, որ փառատոնը տեղի կունենա 2022 թվականի ապրիլին։

Coachella festival