Logo

Ռուսաստանը կարող է կորցնել տարեկան 22 մլրդ դոլար՝ նավթի նկատմամբ էմբարգոյից հետո․ Bloomberg

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:25 / 31.05.2022Լրահոս
ՌԴ-նավթի էմբարգո

Համաձայն Bloomberg-ի՝ ռուսական նավթի մատակարարման վերաբերյալ Եվրամիության երկրների համաձայնեցրած մասնակի էմբարգոն կհանգեցնի երկրի եկամուտների տարեկան ավելի քան 22 միլիարդ դոլարի կորստի: Մոտ 12 միլիարդ դոլար կկորցնի Հյուսիսային Եվրոպա խողովակաշարերով մատակարարումների դադարեցումից, իսկ 10 միլիարդ դոլար՝ ծովային ճանապարհով արտահանման արգելքից։

Bloomberg-ի գնահատմամբ՝ ծովային փոխադրումները կազմում են Ռուսաստանից ԵՄ արտահանվող նավթի ամբողջ ծավալի 75%-ը: Միջին հաշվով դա կազմում է օրական մոտ 1.57 մլն բարել նավթ 2021 թվականի դրությամբ։

Ռուսաստանը ստիպված կլինի մատակարարումներն ուղղել դեպի Ասիա, որտեղ ռուսական Urals նավթի մեկ բարելի գինը 34 դոլարով ցածր է Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքից։ Դա կբերի տարեկան 10 մլրդ դոլար եկամուտների կրճատման:

Այնուամենայնիվ, ինչպես նշում է Bloomberg-ը, Ռուսաստանը կշարունակի տարեկան մոտ 6 մլրդ դոլար վաստակել՝ միաժամանակ պահպանելով արտահանումը դեպի Հունգարիա, Սլովակիա և Չեխիա՝ «Дружба» նավթամուղի հարավային խողովակների միջոցով։

Մայիսի 31-ի գիշերը Բրյուսելում Ուկրաինայի հարցով չնախատեսված գագաթնաժողովում ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթի մասնակի էմբարգոյի մասին, որն առաջին հերթին կազդի ծովային մատակարարումների վրա։