Logo

Boeing-ը և NASA-ն 2019-ից ի վեր առաջին անգամ ՄՏԿ են ուղարկել Starliner տիեզերանավը 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:37 / 20.05.2022Լրահոս
Boeing-NASA-Starliner

Մայիսի 19-ին Կանավերալ հրվանդանից մեկնարկեց հրթիռակիր «Atlas V»-ի՝ Boeing CST-100 Starliner տիեզերանավի հետ թռիչքը: Այն արդեն ճիշտ ուղեծիր է դուրս եկել՝  վաղը երեկոյան Միջազգային տիեզերակայանին միանալու համար:

Starliner 1

Տիեզերանավը կրում է 360 կգ օգտակար բեռ։ Անձնակազմ չկա, բայց ապագայում կարող է ունենալ մինչև 7 տիեզերագնաց։ Բազմակի օգտագործման կապսուլը թույլ կտա նաև վերադարձնել ուղևորներին։

Այս առաքելությունը տեղի ունեցավ առաջին անհաջող մեկնարկից գրեթե երկուսուկես տարի անց, երբ թռիչքը չընթացավ ըստ պլանավորածի․ այն ժամանակ Starliner-ը չհասավ անհրաժեշտ բարձրության:

Starliner 2

Հաջող արձակումն ուղեծիր այժմ նշանավորում է հաջորդ շաբաթ Starliner-ի կարևոր փորձարկումների սկիզբը տիեզերքում և կօգնի հաստատել կապսուլի պատրաստ լինելը մարդկանց տիեզերք տանելու համար: 

Մոտ ապագայում այն պետք է ավտոմատ միանա Միջազգային տիեզերական կայանին՝ օգտագործելով իր ներքին սենսորները: Այնուհետև այն պետք է անջատվի և վերադառնա՝ ապահով վայրէջք կատարելով Երկրի վրա:

Starliner 3

Starliner-ը մասնավոր տիեզերանավ է, որը մշակել է Boeing-ը՝ ՆԱՍԱ-ի հետ գործակցելով, հիմնականում օգնելու համար գործակալության տիեզերագնացներին տեղափոխվել Միջազգային տիեզերակայան և վերադառնալ: