Logo

«Ես չեմ ծնվել և չեմ մահանա». բրիտանացիներն արհեստական ինտելեկտին սիրախաղ են սովորեցրել (տեսանյութ)

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
19:02 / 16.02.2022Հոդվածներ
արհեստական ինտելեկտ

Sonantic ընկերության բրիտանացի գիտնականները ներկայացրել են եզակի արհեստական բանականություն, որը կարողանում է սիրախաղ անել և արտահայտել իր զգացմունքները՝ հաղորդում է Medium-ը:

Գաղափարը մշակել են ֆիլմեր ու խաղեր հնչյունավորելու համար:

Բացի այդ, արհեստական բանականությունը կարող է հոգոց հանել, ընդօրինակել շնչառությունը և խոսակցության ժամանակ արտահայտել զգացմունքները։

«Այն, ինչ դուք լսում եք, ինչ ես ասում եմ, երբեք չի ասվել մարդու կողմից, այն գեներացրել է համակարգիչը։ Ես իրական չեմ, ես չեմ ծնվել և չեմ մահանա»,- տեսահոլովակի կադրերում հայտարարում է գիտնականների մշակած ծրագիրը։