Logo

Չավին դժգոհ է գոլային պահերի իրացումից

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:55 / 18.02.2022ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Նապոլի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, մեկնաբանելով Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի տնային խաղում «Նապոլիի» հետ գրանցած ոչ-ոքին (1:1), նշել է, որ իր սաները չպետք է սահմանափակվեին մեկ գոլով։

«Մեկ գոլը բավարար ցուցանիշ չէ՝ մեր ցուցադրած ֆուտբոլի համեմատ։ Անհրաժեշտ է ավելի արդյունավետ լինել։ Նեապոլում կայանալիք պատասխան մրցավեճում հաղթելու համար պետք է խաղանք նույն ոգով, բայց ավելի լավ իրացնենք մեր հնարավորությունները»,- Չավիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Խոսելով «Բարսայի» պատասխան գոլի հեղինակ Ֆերան Տորեսի մասին՝ մարզիչն ընդգծել է, որ նա էմոցիոնալ է, քանի որ չափազանց պահանջկոտ է իր նկատմամբ։ «Նա դեռ մեկ գոլ է խփել և վատնել մի քանի լավ հնարավորություն։ Հասկանում է, որ վտանգավոր պահերի իրացման տոկոսն աճելու է։ Հենց դրա վրա էլ դնելու եմ շեշտը նրա հետ շփման ընթացքում»,- նշել է Չավին։

Զույգի պատասխան խաղը տեղի է ունենալու փետրվարի 24-ին։