Logo

Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլի վիճակահանության արդյունքները

20:50 / 31.08.2023Ֆուտբոլ
Չեմպիոնների լիգա-վիճակահանություն

Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը։

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերն» ընդգրկվեց D խմբում, որտեղ կմրցի իսպանական «Ռեալ Սոսյեդադի», պորտուգալական «Բենֆիկայի» ու ավստրիական «Զալցբուրգի» հետ։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին ու կավարտվի դեկտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը կկայանա 2024թ․ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ Գործող գավաթակիրն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ եզրափակիչում հաղթել է «Ինտերին»։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ

A խումբ․ «Բավարիա» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գալաթասարայ» (Թուրքիա)։

B խումբ․ «Սևիլիա» (Իսպանիա), «Արսենալ» (Անգլիա), «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ), «Լանս» (Ֆրանսիա)։

C խումբ․ «Նապոլի» (Իտալիա), «Ռեալ» (Իսպանիա), «Բրագա» (Պորտուգալիա), «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)։

D խումբ․ «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Ինտեր» (Իտալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)։

E խումբ․ «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ), «Աթլետիկո» (Իսպանիա), «Լացիո» (Իտալիա), «Սելթիկ» (Շոտլանդիա)։

F խումբ․ ՊՍԺ (Ֆրանսիա), «Բորուսիա Դ.» (Գերմանիա), «Միլան» (Իտալիա), «Նյուքասլ» (Անգլիա)։

G խումբ․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)։

H խումբ․ «Բարսելոնա» (Իսպանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Անտվերպեն» (Բելգիա)։

Չլ-վիճակահանություն-2023