Logo

Չինական BYD-ն առաջ է անցել Volkswagen-ից մեքենաների ամենաթանկ ընկերությունների վարկանիշում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:35 / 08.06.2022Լրահոս
BYD-Volkswagen

Հրապարակվել է խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների վարկանիշն ըստ կապիտալիզացիայի․ բաժնետոմսերի քանակով հաշվարկված նրանց շուկայական արժեքը՝ բազմապատկած ընթացիկ գնով։

Ավտոարտադրողների շարքում ցուցակը գլխավորել է Tesla-ն՝ 728,8 մլրդ դոլար կապիտալիզացիայով: Երկրորդ տեղը բաժին է հասել Toyota-ին (228,9 մլրդ դոլար), իսկ երրորդ տեղում  չինական BYD-ն է (128,8 մլրդ դոլար), որը կարողացել է առաջ անցնել գերմանական Volkswagen կոնցեռնից (117,6 մլրդ դոլար)։

Հատկանշական է, որ BYD-ն այս տարվա փետրվարին հայտարարեց, որ աստիճանաբար դադարեցնում է ոչ էլեկտրաֆիկացված մեքենաների արտադրությունը, իսկ այժմ ամբողջությամբ կենտրոնանում է հիբրիդների և էլեկտրական մեքենաների շարքի զարգացման վրա: 

BYD

Ընդ որում, BYD-ը փաստացի եզակի ընկերություն է, որը գործում է մատակարարներից գրեթե ամբողջությամբ ինքնուրույն: Նրա գործարաններում արտադրում են ինչպես մարտկոցներ, այնպես էլ միկրոէլեկտրոնիկա, որոնց պակասը շարունակում է վնաս պատճառել համաշխարհային ավտոարտադրողներին, որոնք կախված են մատակարարումներից: BYD-ի հիմնական բիզնեսը Չինաստանում է, ինչպես նաև մեքենաներ է վաճառում Նորվեգիայում և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում:

Ինչ վերաբերում է վարկանիշում ընդգրկված մյուս ընկերություններին, ապա անցյալ տարի Tesla-ն կապիտալիզացիայի չափով գերազանցել է Toyota-ին, Volkswagen-ին, Daimler-ին և General Motors-ին միասին վերցրած։

Վերջին վարկանիշում General Motors-ը 54,8 մլրդ դոլարով զբաղեցրել է միայն յոթերորդ տեղը, իսկ Mercedes-Benz-ը (77,3 մլրդ դոլար) և BMW-ն (58,17 մլրդ դոլար) զբաղեցրել են համապատասխանաբար հինգերորդ և վեցերորդ հորիզոնականները: Տասնյակը եզրափակում են Ford-ը (53,5 միլիարդ դոլար), Stellantis-ը (46,3 միլիարդ դոլար) և Honda-ն (43,4 միլիարդ դոլար):