Logo

 «Չինական Google»-ը ներկայացնում է արհեստական ինտելեկտով «ռոբոմոբիլ»

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:34 / 10.06.2022Լրահոս
JiDU Robo-01

Էլեկտրական քրոսովեր JiDU Robo-01-ի սերիական արտադրությունը կսկսվի հաջորդ տարի։

Baidu-ի և Geely-ի հիմնադրած JiDU-ն ներկայացրել է իր առաջին մոդելը՝ Robo-01 էլեկտրական քրոսովերը: Այն հագեցած է առաջադեմ տեխնոլոգիաներով՝ ներառյալ երկակի լիդարով ավտոպիլոտը, արտաքին ձայնային փոխազդեցությունը և AI-ով աշխատող լուսարձակները: Robocar մեդիա համակարգն աշխատում է չորրորդ սերնդի Snapdragon հարթակով և հագեցած է 3D նավիգացիայով ու ձայնային օգնականով, որն արտաքին տվյալների բազա մուտքի կարիք չունի:

ռոբոմոբիլ 1

Startup JiDU-ն (Jidu) ստեղծվել է անցյալ տարվա ապրիլին Baidu IT ընկերության (55%) և Geely հոլդինգի (45%) կողմից՝ նպատակ ունենալով մշակել և արտադրել «խելացի էլեկտրական մեքենաներ»։ Նոր «դուստրը» ստացել է Baidu-ի բոլոր ձեռքբերումներն արհեստական ինտելեկտի և ցանցային ծառայությունների ոլորտում, ինչպես նաև SEA հարթակը, որը Geely-ին արժեցել է 2,5 միլիարդ դոլար։

ռոբոմոբիլ 2

Robo-01-ի առանց շրջանակի առջևի դռները բացվում են վերև, հետևի դռները՝ արիստոկրատ ձևով՝ շարժմանը դեմ: Քրոսովերն ի վիճակի է ճանաչել սեփականատիրոջ էմոցիաները և արտահայտել սեփական էմոցիաներն արհեստական ինտելեկտով պիքսելային լուսարձակների և արտաքին ձայնային փոխազդեցության համակարգի օգնությամբ:

ռոբոմոբիլ 3

Ներսում առջևի վահանակի ամբողջ լայնությամբ տեղադրված է մեծ էկրան (սնուցվում է 4-րդ սերնդի Snapdragon հարթակով), սակայն ավելի շատ ցայտուն աչքի է ընկնում կոճակների իսպառ բացակայությունը։

ռոբոմոբիլ 4

Robo-01 ավտոմատ կառավարման համակարգն օգտագործում է Baidu Apollo բաց հարթակ՝ երկու Nvidia Orin X չիպերով և 31 սենսորով: Բացի երկու լիդարներից, կան հինգ միլիմետր ռադարներ, 12 ուլտրաձայնային սենսոր և 12 տեսախցիկ:

ռոբոմոբիլ 5

Electronics-ը ավտոմատ հարմարվում է մեքենա վարելու երեք սցենարներից մեկին (մայրուղի, քաղաք և կայանատեղի), ճանաչում է լուսացույցները, խուսափում է խոչընդոտներից, ինքնուրույն դուրս է գալիս մայրուղի:

ռոբոմոբիլ 6

Իհարկե, Robo-01-ում ներդրված են բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները՝ «լարերով ուղղորդվող» ղեկ, գերարագ 5G կապ, C-V2X և «օդային» թարմացումներ։ Մեքենան 90 տոկոսով համապատասխանում է սերիական մեքենային և, ըստ նախնական տեղեկությունների, վաճառքում կհայտնվի հաջորդ տարի։