Logo

Հրապարակվել են կադրեր՝ ինչպես է Չինաստանում տորնադոն պոկում շենքի տանիքն ու վնասում էլեկտրալարերը (տեսանյութ)

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:56 / 20.06.2022Լրահոս
null

Չինաստանի պետական CCTV հեռուստաընկերությունը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է տորնադոն հարվածում Չինաստանի հարավում գտնվող Ֆոշան քաղաքին:

Վնասվել են շենքեր, մեքենաներ և տեղական ենթակառուցվածքներ։

Հեռուստադիտողները նկարահանել են, երբ տարերքը պոկել է շենքի տանիքը և ավերել էլեկտրական մալուխները: