Logo

Չինաստանը տիեզերքից հավաքում է արևային էներգիան և փոխանցում Երկիր․ հաջողված փորձարկ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:41 / 17.06.2022Լրահոս
արևային էներգիա

Ճիշտ է, առայժմ այն ընդունակ է փոխանցել միայն 55 մետրի սահմաններում՝ անհրաժեշտ 36 000-ի փոխարեն։

Չինացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են տիեզերքում արևային էներգիան հավաքող և Երկիր փոխանցող աշտարակի առանցքային համակարգերից մեկը: Այն կառուցվում է Սիան Էլեկտրոնային գիտության և տեխնիկայի համալսարանի բազայի հիման վրա։

 արևային էներգիա 1

Սա աշխարհում առաջին միասնական համակարգն է, որն ընդգրկում է գործառույթների ամբողջ շրջանակը՝ Արևին հետևելուց և լույսի կենտրոնացումից մինչև այն էլեկտրականության վերածելը, միկրոալիքներով փոխանցելը և առանձին ալիքով ստանալը:

75-մետրանոց կայանի շինարարությունը սկսվել է 2018 թվականին։ Այն կմնա Երկրի վրա, ռեկտենային ափսեով կստանա էներգիա և այն կվերափոխի հետագա գործածման համար: Տեղակայվող երկրորդ մասը բաղկացած կլինի մի քանի ափսեից, որոնք ընդունում են արևի լույսը, կենտրոնացնում այն և փոխանցում Երկիր՝ աշտարակին։

 արևային էներգիա 2

Համաձայն Սիան համալսարանի մամուլի հաղորդագրության, տեղադրումը փորձարկել են 9 անկախ փորձագետների խմբերը, որոնք հաստատել են անլար միկրոալիքային էներգիայի փոխանցման համակարգի ճիշտ աշխատանքը 55 մ հեռավորության վրա: Նշվում է, որ զարգացումն ընթանում է ավելի արագ, քան ի սկզբանե ենթադրվում էր․ նախնական կարծել են, թե փորձարկումները կիրականացվեն միայն 2025 թվականին։

 արևային էներգիա 3

Այդուամենայնիվ, նախագիծը դեռ հեռու է ավարտից. էլեկտրաէներգիայի փոխանցման հեռավորությունը 55-ից մինչև 36 000 մետր բարձրացնելը խնդիր է, որն, ըստ գիտնականների, կպահանջի սերունդների ջանքեր: Շատ ժամանակ կանցնի, մինչև նման կայանքները դառնան ավելի արդյունավետ, քան սովորական արևային մարտկոցների տեղադրումը Երկրի մակերեսին:

Չինաստանի իշխանություններն ակնկալում են 1 ՄՎտ հզորությամբ առաջին էլեկտրակայանը ուղեծիր դուրս բերել մինչև 2030 թվականը։ Մինչև 2049-ը նախատեսվում է նման կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 1 ԳՎտ-ի։