Logo

Չինաստանի հարավում ջրհեղեղի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ են տարհանվել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:43 / 22.06.2022Լրահոս
ջրհեղեղ Չինաստանում

Չինաստանի հարավային և արևելյան մի քանի նահանգներից հարյուր հազարավոր մարդիկ են տարհանվել անդադար անձրևների պատճառով, որոնք առաջացրել են ջրհեղեղներ և սողանքներ: 

ջրհեղեղ Չինաստանում 1

Երկու նահանգ երեքշաբթի ջրհեղեղի մասին նախազգուշացումներ են արել, քանի որ գետերը դուրս են եկել ափերից, և ջրհեղեղը գերազանցել է 50 տարվա առավելագույն մակարդակը:

Պետական լրատվամիջոցների տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են մարդկանց փրփրած գետերի վրայով պարաններով դուրս բերում:

Օդերևութաբանների տվյալներով՝ 1961 թվականից ի վեր այս տարածքում ամենաշատ տեղումներն են գրանցվել:

Գետերի ափերին և ցածրադիր վայրերում բնակվող համայնքների բնակիչներին հորդորում են տեղափոխվել ավելի բարձր վայրեր:

ջրհեղեղ Չինաստանում - 2

Գուանդուն նահանգի Շաոգուան քաղաքն ամենաշատ տուժածներից է, քաղաքում մայիսի վերջից ի վեր ռեկորդային տեղումներ են գրանցվել: Ջրհեղեղի նախազգուշացում է տրվել նաև Գուանդուն նահանգի Ցինյուան քաղաքին։