Logo

Coca-Cola-ն, Fanta-ն, Sprite-ը և Schweppes-ը հեռանում են ռուսական շուկայից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:16 / 17.06.2022Լրահոս
Coca-Cola-ՌԴ

Որոշ խմիչքներ արդեն ունեն հայրենական փոխարինող:

Ռուսաստանում Coca-Cola-ի պաշտոնական դիստրիբյուտորը հայտարարել է, որ այլևս չի արտադրի և վաճառի ապրանքանիշի ըմպելիքները երկրում։ Կսպառվեն պահեստում առկա պաշարները։

Հեռանալը վերաբերում է ոչ միայն Coca-Cola-ին, այլ նաև ապրանքանիշին պատկանող մի շարք այլ ըմպելիքների՝ Fanta, Sprite, BonAqua, Burn, Fuzetea, Rich, Schweppes, Powerade և այլն։
Մարտի սկզբին Coca-Cola-ն հայտարարեց Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին, սակայն ավելի ուշ հայտնեց, որ հնարավոր է՝ ամբողջությամբ դուրս գա երկրից։ Հենց դա էլ հիմա տեղի է ունենալու։

Fontanka-ն գրում է, որ Coca-Cola-ի ու Fanta-ի փոխարեն կհայտնվեն նոր խմիչքներ՝ աչքին սովոր գույներով․ Funky Monkey Cola-ն ու Orange-ը։ Հավանական է, որ ըմպելիքների համը նույնական կլինի սպառողներին արդեն ծանոթ Coca-Cola-ին և Fanta-ին: Դրանք շշալցվելու են 0,33, 0,5 և 1,5 լիտրանոց տարաների և շշերի մեջ։ Պիտակի վրա պատկերված կլինի ականջակալներով և գլխարկով կապիկ: