Logo

ԱՀԿ-ն հայտնում է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային քանակ. ավելի քան 15 միլիոն դեպք 1 շաբաթում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:50 / 12.01.2022Լրահոս

Մեկ շաբաթում աշխարհում 15 միլիոն մարդ վարակվել է COVID-19-ով:, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ): Հունվարի 3-9 շաբաթվա համեմատ դեպքերի թիվն աճել է 55%-ով, մինչդեռ մահացության մակարդակը մնացել է գրեթե նույնը։

Վարակվածների թվի աճ է գրանցվել ԱՀԿ-ի 6 շրջաններից 5-ում, ընդ որում միայն Աֆրիկայում գրանցվել է 11% անկում: Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանն անցյալ շաբաթ հաղորդել է նոր դեպքերի ամենամեծ աճը՝ 418%, որին հաջորդում է Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ 122%: Մահացությունների թիվը զգալիորեն աճել է Աֆրիկայում (84%-ով) և Ամերիկայում (26%-ով), մինչդեռ Եվրոպայում մահացությունը նվազել է 10%-ով, Հարավարևելյան Ասիայում՝ 6%-ով, իսկ Արևելյան Միջերկրականում՝ 11%-ով։