Logo

Crowdfunding-ը՝ Հայաստանում․Սուրճի նոր համ և նոր մշակույթ՝ Lumen Coffee-ում

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 24.08.2020Հոդվածներ
Բացառիկ
k - Crowdfunding-ը՝ Հայաստանում․Սուրճի նոր համ և նոր մշակույթ՝ Lumen Coffee-ում

Արթուր Լյումենն ու Շանթ Ղազարը  Տերյան 3 հասցեում որոշել են ստեղծել  Հայաստանում նմանը չունեցող սրճարան, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան ճաշակելու այնպիսի սուրճ ՝ որը դեռ սովոր չէ նրանց քիմքին։  Միանգամայն բարձր որակի, և համեղ սուրճ մատուցել հայ հասարակությանը , ահա՝ համատեղ բիզնեսի գլխավոր նպատակը ։

Շանթ Ղազարը նշում է, որ Հայաստանում քիչ-քիչ սկսում է զարգանալ սուճի մշակույթը, ինչն էլ դրթում է նրան էլ ավելի լավը դարձնել այն , իսկ Արթուր Լյումենն ասում է , որ Տերյան 3 հասցեում գտնվող սրճարանը կլինի միակը իր տեսակի մեջ ։ Այս լուսավոր գաղափարը սակայն իրականություն է դառնում  crowdfunding-ի միջոցով։

  Ի՞նչ է crowdfunding-ը․

Արտասահմանում տարածված բիզնեսի աջակցման այս միջոցը Հայաստանում դեռ նոր է սկսում զարգանալ։  Մի շարք խոշոր ընկերություններ իրենց ներդրումն են ունենում տվյալ բիզնեսի զարգացման գործում , այս պարագայում ՝ մի շարք խոշոր ընկերություններ իրենց աշխատակիցների համար նախապես արդեն գնել են որոշակի քանակով սուրճ․

Կան ընկերություններ որոնք իրենց աշխատակիցների համար գնել են մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր բաժակ սուրճ, առաջին ընկերությունը ՝Ֆիլիպ Մորրիսն էր, որը իր աշխատակիցների համար գնեց 220 բաժակ սուրճ։  Արթուր Լյումենի խոսքով՝  երկրորդ ամենամեծ գնումն արել է Softconstruct-ը։ Ընկերությունը 3000 բաժակ սուրճ է գնել իր աշխատակիցների համար , ինչը մեծ մոտիվացիա է հաղորդել Lumen սրճարանի առաջխաղացմանը։

 Lumen Coffee-ի զարգացմանը միացիր նաև դու․

Առավել մանրամասն՝ տեսանյությում․