Logo

Դա Վինչիի էսքիզով ժամանակակից դրոն է ստեղծվել (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:12 / 04.02.2022Լրահոս

Լեոնարդո դա Վինչի 1

Մերիլենդի համալսարանի ինժեներների թիմն օգտագործել է իտալացի նկարիչ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի «ուղղաթիռի» գաղափարը, էսքիզը՝ ֆունկցիոնալ դրոն ստեղծելու նպատակով։
 
Նշվում է, որ 1480-ականների վերջերին դա Վինչին ուրվագծել է մեկտեղանի ուղղաթիռի ուրվագիծը, որն աշխատում է «պտուտակով», սակայն չի ունեցել անհրաժեշտ նյութեր, հետևաբար երբեք չի կառուցել և չի փորձարկել այն։
 
Ներկայիս սարքը, որը ստացել է Crimson Spin անվանումը, փոքր անօդաչու կվադոկոպտեր է, որի թևերը ոգեշնչված են դա Վինչիի «ուղղաթիռի» դիզայնից: Անօդաչու թռչող սարքն ունի պլաստմասից պատրաստված 4 թև, որոնք սնվում են մարտկոցներից և էլեկտրական շարժիչներից: