Logo

Քիմ Քարդաշյանին և Ֆլոյդ Մեյվեզերին դատի են տվել «սպեկուլյատիվ» EthereumMax կրիպտոարժույթը գովազդելու համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:28 / 13.01.2022Լրահոս

ԱՄՆ-ում EthereumMax կրիպտոարժույթի սեփականատերերը հայց են ներկայացրել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի և բասկետբոլիստ Փոլ Փիրսի դեմ։ Հաղորդում է The Wall Street Journal-ը:

Հայցվորները մեղադրել են հայտնիներին «EthereumMax-ի մասին սոցիալական ցանցերում գովազդների և այլ գովազդային գործողությունների միջոցով կեղծ կամ ապակողմնորոշող հայտարարություններ անելու մեջ»: Մեղադրյալներ են նաև ընկերության համահիմնադիրները և մի քանի գործարար։

Բողոքի հեղինակները կարծում են, որ EthereumMax-ը «սպեկուլյատիվ թվային նշան է, որը ստեղծել է կրիպտոարժույթի մշակողների առեղծվածային խւմբը»: Ըստ ներդրողների՝ հայտնի մարդիկ գովազդել են նշանը իրենց միլիոնավոր բաժանորդներին՝ որպեսզի վաճառեն կրիպտոարժույթը գնի կտրուկ աճից հետո:

Քարդաշյանն գովազդում է կրիպտոարժույթն իր Instagram-ում: Մեյվեզերը գովազդել է, երբ բռնցքամարտում մրցում էր YouTube-ի աստղ Լոգան Փոլի հետ։ Փիրսն իր հերթին իր Twitter-ում պատմել է EthereumMax-ում իր վաստակի մասին: