Logo

Թիթեռներ և վարդագույն երանգ. Dior-ի նոր հավաքածուն նվիրված է չինական Ամանորին

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:41 / 14.01.2022Լրահոս

Dior 2022-1

Dior-ը թողարկել է հագուստի և աքսեսուարների կապսուլային հավաքածու՝ ի պատիվ գալիք չինական Նոր տարվա: Այս մասին հայտնում է Hypebae-ն։

Վագրերի և կարմիրի փոխարեն ապրանքանիշն ընտրել է վարդագույնի և թիթեռի երանգները, որոնք զարդարել են խորհրդանշական Lady Dior, Saddle, Book Tote, Lady D-Joy պայուսակները, հագուստը, D-Connect և Addict սպորտային կոշիկներն ու զարդերը: Հավաքածուի գունային գունապնակը ներառում էր նաև մոխրագույնը, սպիտակը և ոսկեգույնը։

Dior Lunar New Year հավաքածուն վաճառվում է ապրանքանիշի պաշտոնական կայքում, ինչպես նաև հատուկ խանութներում։ Իրերի արժեքը տատանվում է 250 դոլարից մինչև 6500 դոլար:

Dior 2022-2Dior 2022-3Dior 2022-4Dior 2022-5