Logo

Ռուբլին դոլարի և եվրոյի նկատմամբ աճ է գրանցել ավելի քան 2%-ով

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:42 / 17.03.2022Լրահոս
դոլար-եվրո արժույթ

Մոսկվայի բորսայում արժույթի առուվաճառքի ժամանակ ռուբլին դոլարի և եվրոյի նկատմամբ աճ է գրանցել ավելի քան 2%-ով։ Մոսկվայի ժամանակով ժամը 10:10-ի դրությամբ դոլարի փոխարժեքը նվազել է 2.64%-ով՝ հասնելով 105.15 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 115.21 ռուբլու (-2,11%)։

Բորսայի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 105 ռուբլի (-2.78%)։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 8.24%-ով՝ հասնելով 108 ռուբլու։