Logo

Դուբայում բացվել է մոլորակի ամենագեղեցիկ շինություններից մեկը՝ Ապագայի թանգարանը (ֆոտո, վիդեո)

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 23.02.2022Լրահոս
Ապագայի թանգարան

Դուբայում տեղի է ունեցել Ապագայի թանգարանի բացման արարողությունը։ Ֆուտուրիստական շենքն արդեն սկսել է ընդունել հյուրերի։ Այս մասին Twitter-ում հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը։

Շենքն անվանում են ճարտարապետական հրաշք։ Իր ապշեցուցիչ դիզայնի և առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ անցյալ տարի National Geographic ամսագրի կողմից ճանաչվելով մոլորակի 14 ամենագեղեցիկ թանգարաններից մեկը:

Նշվում է, որ կորպուսը պատրաստված է չժանգոտվող պողպատից և զարդարված արաբական գեղագրության մեջբերումներով։

«Ապագան պատկանում է նրանց, ովքեր կարողանում են պատկերացնել, նախագծել ու կյանքի կոչել այն»,- հուշում է արտահայտություններից մեկը։

Ընթացիկ տեխնոլոգիական ցուցադրությունը նվիրված է ապագա տիեզերական ճանապարհորդություններին և տիեզերքին, կյանքին, կլիմայի փոփոխությանը և էկոլոգիային, առողջությանը և հոգևորությանը:

Ընդհանուր առմամբ, 77 մետր բարձրությամբ 7-հարկանի շենքը զբաղեցնում է 30 000 քմ տարածք, որի հեղինակն էմիրաթցի արվեստագետ Մաթթար բին Լահեջն է, իսկ ճակատային 1024 սալիկները պատրաստել են ռոբոտները։ Բացի այդ, թանգարանը շրջապատված է 80 տեսակի բույսերով զբոսայգիով, որոնց խնամում է խելացի ոռոգման ավտոմատ համակարգը։


Ապագայի թանգարան 1

Ապագայի թանգարան 2

Ապագայի թանգարան 3

Ապագայի թանգարան 4