Logo

«Դյունա» ֆիլմի զգեստն ամենաթանկն է կինոյի պատմության մեջ

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:43 / 24.03.2022Լրահոս
Դյունա -զգեստ

Դենիս Վիլնյովի «Դյունա»-ն դարձել է 2021 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը և ստացել ամենաշատ նոմինացիաները գալիք «Օսկար»-ի համար։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է գրեթե հարյուր միլիոն դոլար։ 

Ինչպես խոստովանել է զգեստների դիզայներ Ժակլին Ուեսթը, հագուստներից մեկը կարելի է համարել ամենաթանկը կինոյի պատմության մեջ։ Խոսքը Լեդի Ջեսիկայի մետաքսե զգեստի մասին է, որով նա ժամանել է Արրակիս։ 

Զգեստի համար նախատեսված զարդերը ստեղծվել են ձեռքով` մի քանի ամիսների ընթացքում. դերասանուհի Ռեբեկա Ֆերգյուսոնի ձեռքերն ու դեմքը ծածկող ուլունքները հերթով հյուսել են թիմի անդամները: Զգեստների ստեղծման համար դիզայները ոգեշնչվել է Քրիստոբալ Բալենսիագայի աշխատանքից։ Թե որքան է ծախսվել հանդերձանքի վրա, չի հաղորդվում։

Դյունա -2021