Logo

Ձիթապտղի յուղ, բուսական դիետա և «գիրոտոնիկ». Նաոմի Քեմփբելի գեղեցկության գաղտնիքները

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 10.02.2021Հոդվածներ
Բացառիկ
hjkhj - Ձիթապտղի յուղ, բուսական դիետա և «գիրոտոնիկ». Նաոմի Քեմփբելի գեղեցկության գաղտնիքները

Նաոմի Քեմփբելը ՝ ամենաճանաչված սուպերմոդելներից մեկը (նա պոդիումում է տասնհինգ տարեկանից) հիսուն տարեկան հասակում երեսուն տարեկանի տեսք ունի, և դա ոչ թե գեղեցկությունը պահպանող  ներարկումների արդյունք է, այլ մաշկի ցնուցմանմաշկի խնամքի արդյունք:

Բացահայտենք  Սև Հովազի գեղեցկության բոլոր գաղտնիքները:

 

unnamed 1 21 640x573 - Ձիթապտղի յուղ, բուսական դիետա և «գիրոտոնիկ». Նաոմի Քեմփբելի գեղեցկության գաղտնիքները

Նաոմին Tommy Hilfiger-ի ցուցադրության ժամանակ

Նաոմին կարծում է, որ կատարյալ մաշկի և բոլոր կնճիռների վերացման մաշկի բանալին լավ խոնավացումն է:

Մոդելը միշտ օգտագործում է շիճուկներ և քսուքներ, որոնք վերականգնում են մաշկի խոնավության հավասարակշռությունը և վերականգնում դրա առաձգականությունը:

unnamed 3 26 e1611921838456 640x547 - Ձիթապտղի յուղ, բուսական դիետա և «գիրոտոնիկ». Նաոմի Քեմփբելի գեղեցկության գաղտնիքները

Instagram / @naomi

Շաբաթը մեկ անգամ Նաոմին օգտագործում է պիլինգ, որը պատրաստում է ինքը: Այն ներառում է աղացած սուրճի հատիկներ, որոնք հիանալի ազդեցություն են թողնում: Պիլինգը ոչ միայն մաքրում, այլև նպաստում է մաշկի նորացմանը ՝ դրանով իսկ կանխելով կնճիռների առաջացումը:

Ձիթապտղի յուղ՝ մազերի համար

unnamed 2 27 e1611921923840 640x571 - Ձիթապտղի յուղ, բուսական դիետա և «գիրոտոնիկ». Նաոմի Քեմփբելի գեղեցկության գաղտնիքները

Instagram / @naomi

Չնայած այն հանգամանքին, որ Նաոմին վնասել է իր մազերը անընդհատ վարսահարդարման, երկարացման և պարիկ կրելու պատճառով, այն կրկին աճեցնում է:

Որպեսզի նոր մազերը լինեն խիտ և առողջ , մոդելը ձիթապտղի յուղից դիմակներ է պատրաստում և այն քսում ծայրերին:

Դետքոս, բուսակերների դիետա

unnamed 7 16 640x426 - Ձիթապտղի յուղ, բուսական դիետա և «գիրոտոնիկ». Նաոմի Քեմփբելի գեղեցկության գաղտնիքները

Նաոմին Yves Saint Laurent-ի ցուցադրությանը

Նաոմին գրեթե իր ողջ կյանքի ընթացքում եղել է նույն քաշի մեջ, և այդ ամենը շնորհիվ խիստ դիետայի, որը, ավաղ, բոլորի համար պիտանի չէ: Մոդելը վաղուց հրաժարվել է շաքարից, ամեն օր ուտում է կանաչ բանջարեղեն և արտիճուկ, թարմ մրգեր, ներառյալ արքայախնձոր: Նաոմին վաղուց բուսակեր է, բայց նա շատ ուշադիր հետեւում է նաև իր առողջությանը,  և փորձում է մարմնին տալ բոլոր անհրաժեշտ տարրերը:

Նորաձեւության շաբաթների ընթացքում և նկարահանումների ժամանակ Նաոմին միշտ չէ, որ ժամանակ ունի ճիշտ սնվել, ուստի ծանրաբեռնված գրաֆիկից և արագ սննդից հետո նա իր համար դետոքս է կազմակերպում. Մոդելը մի քանի օր անցկացնում է թարմ հյութեր ըմպելով:

Фото: Instagram / @naomi

                                                                                                     Մարզումներ

Նաոմին սպորտի մեծ սիրահար է: Ամեն օր նա զբաղվում էր պիլատեսով ՝ զուգակցելով այն յոգայի հետ,  որոշ ժամանակ առաջ մոդելը տիրապետում էր ժիրոտոնիկ համակարգին ՝ որն իրենից ներկայացնում ՝ յոգայի, պարի և լողի համադրություն: